Մուսայելյան (Ղուկասյան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մուսայելյան, (Мусаелян, Musayelian), Բոզ գյուղ, Բոզի գյուղ, Բոզդուշ, Բոզդուշ, Բողյողուշ - Գյուղ ՀԽՍՀ Ղուկասյանի շրջ-ում, Ղուկասյան գ-ից 10-12 կմ հր-արլ,Լենինական-Կալինինո ճանապարհին, լ-նալանջի վրա: Մ է վերանվանվել 12.11.1946թ` ի հիշատակ հեղափոխական Ս. Գ.. Մուսայելյանի (1882-1920): Ունի զով ու առողջարար կլիմա, խմելու սառնորակ ջուր: 1873թ-ուներ 274, 1897-ին` 366, 1926-ին` 258, 1939-ին` 512, 1959-ին`469, 1970-ին` 442, 1979-ին` 408 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բասենի շրջ-ի Բղլասոն գ-ից` 1877-78թթ: Անասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան , կինո, բուժկայան, անասնաբուժական տեղամաս, պանրագործարան: Եկեղեցին, որ անշուք շենք է և կառուցվել է 1896-ին, կոչվում է ս. Տրդատ: