Մուղնի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մուղնի, (Мугни, Mughni), Մղոն ,Մոգնի,Մողան, Մողնի,Մուխնի, Մուղնա գյուղ-Գյուղ ՀԽՍՀ Աշտարակի շրջ-ում, Աշտարակի ք-ից կմ հս: Ենթարկվում է Աշտարակի քաղսովետին: Գ տեղադրված է գեղատեսիլ, այգեվատ սարավանդի վրա: Խմելու ջուրը բերվում է Սաղմոսավանի աղբյուրներից ջրմուղով: Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն հարմարավետ ու ճաշակավոր: Տներին կից կան պարտեզներ ու բանջարանոցներ: 1831թ ուներ 54, 1897-ին` 267, 1926-ին` 299, 1939-ին` 294, 1959-ին` 374, 1970-ին` 488 բնակիչ: Բնակիչների մի մասը փոխադրվել է այստեղ Թալինի շրջ-ի Մաստարա գ-ից: Գ-ի պետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց բացված (բացված 1912 թ), ակումբ-գրադարան բուժկայան: Այստեղ է գտնվում Մուղնիի վանքը (14-րդ դ): Գճից հս-արլ կա գ-ատեղի, հս-արմ Մուղնի հնավայրն է: Մ 18-րդ դ պատկանում էր Էջմիածնի վանքին :