Մորո Ձորո վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մորո Ձորո վանք, (Моро-Дзоро ванк, Moro-Dzoro Vank), Ծռվզա վանք, Ծռվզի վանք, Ծռվիզ, Ծռվիզի եկեղեցի, Ծռվիզի ս Աստվածածին, Ծռվիզի վանք, Մորոձորո վանք, Մորո ձորո վանքի ս Աստվածածին, Մորոձորու վանք, Մորու ձորի վանք, Մորու-Զարո վանք- Վանք ( եկեղեցի, հուշարձան) Մեծ Հայքի Գուգարք աշխ-ի Ձորոփոր գավ-ում: Այժմ գտնվում է ՀԽՍՀ Իջևանի շրջ-ի Լուսահովիտ ( նախկինում Ծռվիզ) գ-ի հր-արմ ծայրին` երեք կողմից պատած անտառածածկ լանջերով: 7-րդ դ կառույց է, կենտրոնագմբեթ հորինվածքով: Ունի հարուստ և ճաշակավոր բարձրաքանդակներ, որոնցից շատերը նման են Զվարթնոցի զարդաքանդակներին: Ուշագրավ է բարդ ձևավորված կիսակլոր գոտին, որը բաղկացած է իրար հաջորդող 4 շարք զարդաքանդակներից: Վանքը հիմնովին վերակառուցվել է 12-13-րդ դդ: Ունի բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք հիմնականում վերաբերվում են նրա վերանորոգմանը: Մ.ձ. վ. Մահկանաբերդի իշխանների հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոնն էր: Վիմագրերը արժեքավոր տեղեկություն են տալիս երկրամասի և իշխանական տների պատմության մասին: Ուշագրավ է նաև վրաց թագավոր Գեորգի 3-րդի (1156-1184) արձանագրությունը: Մ. ձ.վ. վերանորոգվել է և նախնական տեսքի է բերվել 1980-ական թթ: