Մոսեսգեղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մոսեսգեղ, (Мосегех, Mosegegh), Մոսես, Մոսեսգյուղ, Մոսեսքենդ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ- Գյուղ ՀԽՍՀ Շամշադինի շրջ-ում, Բերդ քտա-ից մոտ 10 կմ հս-արլ, Մոսեսգետ գետի ցածրադիր ափին: Տները կառուցված են ժայռերի վրա, որոնց կից կան պարտեզներ ու բանջարանոցներ: Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ: Ապահովված է խմելու ջրով: 1831թ ուներ 220, 1837թ` 684, 1897թ` 1139, 1926թ` 1431թ` 1939թ` 2118, 1959թ` 2474, 1970թ` 2904, 1979թ` 2741 հայ բնակիչ: Գ. սկզբում հիմնված է եղել այժմյան հր-արլ, բարձրության վրա, Ղարաբաղից եկած վերաբնակիչների կողմից: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտուղբանջարեղենի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852թ), մշակույթի տուն, կինո, գրադարան, մսուր-մանկապարտեզ, ամբուլատորիա: Շրջակյքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, գերեզմանոցներ, խաչքարեր և գ-ատեղիներ: Ըստ ավանդության իբր լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ բոլորը փախչում և թաքնվում են, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսեսը, որից և գ կոչվում է Մ: