Մշկավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մշկավանք, (Мшкаванк, Mshkavank), Ս. Աստվածածին ,Կողբ, Մկշկավանք, Մկշկավանքի ս.Աստվածածին , Մշավանք, Մշկավանք – Վանք Մեծ Հայքի Գուգարք աշխ-ում, Կողբափոր գավ-ում, այժմյան ՀԽՍՀ Նոյմբերյանի շրջ-ի Կողբ գ-ից 3-4 կմ հր-արմ, անտառապատ, բարձրադիր սարավանդի վրա: Կառուցվել է 13-րդ դ սպիտակավուն, տորոնագույն և բաց կապտավուն ֆելզիտ սրբատաշ քարերով: Եկեղեցին կոչվում է ս. Աստվածածին, որին կից է գավիթը: Եկեղեցին քառանկյունի միանավ դահլիճ է: Վանքի համալիրի տարբեր մասերում կան 13-րդ դ արձանագրություններ, շենքի ներսում` բարձրաստիճան հոգևորականների գերեզմաններ: Շրջակայքում կան խաչքարեր,գ-ատեղիներ, որոնցից մեկը կոչվում է Վանք: Վանքից հս-արմ կա սրբատաշ քարերով կառուցված մի մատուռ, իսկ հս-արլ-ում` «Բարձրյալ» անվամբ փայտաշեն մատուռն էր: Վանքը վերանորոգվել էր 1955-60թթ: