Մղարթ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մղարթ, (Мгарт, Mghart), Մաղարատ, Մաղարթ, Մգարտ, Մղաթ, Մղար, Մղարատ, Մղարդ, Մղարթաթան, Մղաք - Գյուղ ՀԽՍՀ Թումանյանի շրջ-ում, Ալավերդի ք-ից մոտ 22 կմ հր-արմ, Շեկաղբյուր լ-ան հր լանջին: Ունի բարձր ու գեղեցիկ դիրք: Շրջակայքում կան անտառներ: Առանձնատները գեղեցիկ ու ճաշակավոր են, որոնց կից կան մրգատու պարտեզներ, բանջարանոցներ: Խմելու ջուրը տեղից է: Մոտակայքում կա բազմամետաղների հանքավայր: 1837թ ուներ 295, 1897թ` 401, 1926թ` 534, 1939թ` 863, 1959թ` 628, 1970թ` 628, 1979թ` 459 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են Օձունից և Արմ Հայաստանի Վան ք-ից: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուարների, կարտոֆիլի ր ծխախոտի մշակությամբ: Ունի 8-ամայ դպրոց, Մշակույթի պալատ, գրադարան, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժմանկաբարձական կետ: Հիշատակվում է 18-րդ դ` որպես Օձունի վանքի սեփականություն: Ունի ուշագրավ հնություններ` խաչքարեր (13-14-րդ դդ ), Մատուռների փլատակներ (14-րդ դ), գ-ատեղի, գերեզմանոցներ: