Մխչայան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մխչայան, (Мхчаян, Mkhchyan), Իմամշալու, Իմամշահլու, Իմանշալու, Իմանշահլի- Գյուղ ՀԽՍՀ Արտաշատ շրջ-ում, նրա արմ. կողմում, հարթավայրում: Մ. է վերանվանվել 3.1.1935թ` ի հիշատակ 1921թ քաղաքացիական կռիվների ժամանակ այստեղ զոհված հայկական հրաձգային 1-ին դիվիզիայի քաղղեկ Լիպարիտ Մխչյանի: Գ-ն ունի բանջարանոցների և այգիների մեջ թաղված 1-3 հարկանի, քարաշեն, գեղեցիկ ու հարմարավետ առանձնատներ: Խմելու ջուրն ստանում են Գառնիի ջրատարից: 1831թ ուներ 391, 1897թ` 1177, 1926թ` 1104, 1939թ` 1268, 1959թ` 2912, 1970թ` 3557, 1979թ` 2843 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները այստեղ են եկել 1828-29 թթ Պարսկահայաստանի Խոյի ու Սալմաստի շրջ-նների գ-երից: Մ-ի կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագորշությամբ, պտղաբուշությամբ, բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ 2 միջնակարգ դպրոց, մեկը, որ կրում է Ք.Ալավերդյանի անունը, հիմնադրվել է 1883թ: Գ-ում կան մշակույթի պալատ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, մսուր-մանկապարտեզ, դեղատում, ամբուլատորիա: Այստեղ են գտնվում Բուրաստանի կոնյակի գործարանի կետը, <<Գլխհայջրշին>> վարչության N 3 վտոբազան, ՀԽՍՀ մելիորացիայի N1 շարժական մեքենայացված շարասյունը, ՀԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հիդրոմեխանիկական վերանորոգման գործարանը, <<Գյուղշին>> N5 տրեստի N16 շարժական շարժական մեքենայացված շարասյունը ևն: 1958-62 թթ Մ-ում լույս էր տեսնում <<Խաղողագործ>> բազմատիրաժ թերթը: Գ-ն ունի ուշ ժամանակներում կառուցված անշուք եկեղեցի: Մ-ի մոտով է անցնում Երևան-Նախիջևան ավտոմայրուղին: