Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Մխիթար Գոշ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Առակներ

1
Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին.
Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
— Որովհետև միաբանությամբ չենք վարվում, — պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
— Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

2
Մ ի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով՝ հարված տվեց նրան: Ծառը զայրացավ և ասաց.
—Ո՛վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:

3 Նռնենին և թզենին միմյանց հետ սեր անել կամեցան և քաղցրութւամբ համեմատվեցին. բայց նռան թթվությունից խորշեց թզենին, և լուծվեց նրանց դաշինքը:

4 Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին. — Ինչու ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները: Մի ծեր գորտ ասաց. — Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք: Բայց գորտերը չլսեցին ծերունուն ու դուրս եկան, սա¬կայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:

5. ռյուծի ոտքը կոտրվեց, նա սկսեց տրտնջալ բոլոր կենդա¬նիների վրա և ասաց. — Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչո՞ւ ինձ համար զոհաբերություններ չեք անում, որ առողջանամ: - Այն պատճառով, - պատասխանեցին կենդանինե¬րը, - որ մենք քեզանից պաշտպանութւուն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գաւլի և ոչ Էլ այլ գազանների ձեռքից և մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք Է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:


6 Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց. - Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում: Եվ ծառերը այսպես պատասխանեցին. — Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմա¬նալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:

7 Զատկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան: Մի հովվի էլ համոզեցին, որ նա ևս հաղորդվի, բայց հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ, ասելով. «Ոչ ճաշ է, որ ուտեմ, և ոչ ընթրիք»: Ու չհավանելով՝ թողեց ու գնաց:

8. Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները հա¬մարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհե¬տև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք քեզանից սովորելով, հանդգնում ենք»:

9 Առյուծը, արջը և գայլը միասին ասացին մի անգամ. — Մենք ինչո՞ւ ենք հում ուտում մեր որսը: Մարդկան¬ցից մեկին բռնենք, որ իրենց օրենքի համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից: Եվ բռնեցին մեկին ու կարգեցին խոհարար: Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու: ձեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կողմում սեպեր դնելով, ասաց առյուծին և մյուս¬ներին. — Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռ¬քերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք: Երբ նոանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սե¬պերը: Գազանները մնացին կաշկանդված: Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց. — Նախ առյուծից սկսենք: Ասաց և ջարդեց բոլորին:


10. Մի անգամ վար անելիս եզը փախավ լծի տակից, բայց մշակը բռնելով նրան՝ կալը բերեց: Այստեղից էլ եզը փախավ: Մշակը բերեց և այս անգամ սայլին լծեց: Սայլից էլ փախավ: Մշակն ամեն անգամ բերեց շատ բանի լծեց: Վերջապես երբ եզը տեսավ, որ փախուստ տալն անհնար է, հնազանդվեց և թողեց իր փախչելու սովորությունը:

11 Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց. —Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ: Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին: Աղվեսն ասաց. —Այն մարդը, որ քեզ ոչ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ է և օրենքից անտեղյակ: Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է: Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել: Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի: Աղվեսն ասաց. — Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ: Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվիր մեղրը, այլ՝ փորի:

12. Հոտն ընթանալիս շարժվում էին ոչխարների դմակները: Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց և ասացին. — Ի՞նչու մեզ նման պարկեշտութքամբ չեք քայլում:

13 Առյուծը բորենուն բռնեց գեղության մեջ, և բորենին ասաց. — Ես մեռածներին եմ ուտում,որովհետև կենդանիներին հաղթել չեմ կարողանում,իսկ դու ողջ-ողջ ես հոշոտում, որովհետև հզոր ես ու հաղթող:

14 Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ, որ իմաստություն սովորի: Պլատոնը նախ սկսեց սովորեցնել նրան լսարանում չոքելը, բայց նա չէր կարողանում, ապա ասաց նրան, գ լուխդ խոնարհիր, այդ էլ չկարողացավ: Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց.

— Որդիդ   արժանի   է   թագավորի   պալատում   լինելու՝ միշտ ոտքի վրա կանգնած,  և ոչ իմ լսարանում,  որովհետև ոչ նստել կարող է, ոչ գլուխ խոնարհել:
 15

Ուղտին խփեց իր խնամողը: Ուղտը բարկանալով ասաց. — Սի ծեծիր ինձ, երբ տրտում եմ ես, ապա թե ոչ կմեռնես իմ ձեռքով: — Իսկ ի՞նչն է քո տրտմության նշանը, որ իմանամ և չծեծեմ քեզ: — Երբ կտեսնես, — ասաց ուղտը, — որ իմ ստորին շուրթը կախ է ընկած, և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, որ տրտում եմ ես: — Ես ինչպես իմանամ, — ասաց ուղտապանը, — երբ շարունակ այդպես է՝ ստորին շրթունքդ կախված և քայ¬լելիս էլ ոտքիդ ձայնը չի լսվում:

16. Գալիանոսը մի անգամ բանախոսություն արավ մարմնական առողջության վրա, ասելով, որ եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, բժիշկներին դիմելու կարիք չի ունենա:Մի մարդ լսելով նրա բանախոսությունը, ոչ ուտում էր և ոչ խմում, որից չարաչար հիվանդացավ և հանդիմանում էր Գալիանոսին, որը լսելով ասաց. — Մի՞թե չգիտես դու, ով անմիտ, որ մենք մեր բնության արարիչը չենք, այլ օգնականը, և դու ինչու չհասկա¬ցար ու այնպես չվարվեցիր:

17. Գայլն սպասում էր, որ, այծյամը ննջի, որպեսզի բռնի նրան և ուտի: Բայց այծյամն իմանալով նրա միտքը, չէր ննջում շատ օրեր, մինչև որ գայլը թմրելով՝ նիրհեց: Մյն ժամանակ եկավ առյուծը և կերավ գայլին:

18. Կատուն թախանձում էր ոզնուն. — Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք բարեկամ: Եվ երբ բազում թախանձանքից հետո ստացավ ուզածը, ասաց. — Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել: Ոզնին խաբվեց և, մերկացնելով որդուն փշերից, տվեց կատվին, որը կերավ իսկու/ն, իսկ ոզնին հեռացավ կսկծա լից լաց ու կոծով: Ոզնինխաբվեց, և մերկացնելով որդուն փշերից,տվեց կատվին,որը կերավ իսկույն, իսկ ոզնին հեռացավ կսկծալից լաց ու կոծով:


19 Որսի ժամանակ բազեի ճանկերից ազատվեց հավբալի ձագը, և բազեն ասաց. «Թող դա զոհ լինի աստծուն»: Հավբալի ձագը ծաղրելով նրան՝ ասաց. «Ինչ որ ձեռքովդ ես տալիս, այն է զոհ»:

20. Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ: Ջայլամը պատասխանեց: «Կրակ եմ կուլ տալիս, այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես»: Ծիտը հավատալով, կրակ կուլ տվեց և մեռավ, չմտա¬ծելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծու¬թյունն էր:

21 Զատկի տոնին բոլոր թռչունները գնացին քահանայի մոտ և,խոստովանվելով, հաղորդվում էին: Նրանց հետ գնացին նաև սակռը և հողամաղը: — Տեր հայր, — ասացին նրանք, — մենք խիղճ ասած բանը չունենք, մենք մկներ ու գորտեր որսացինք ու կերանք: Քահանան մերժեց հաղորդություն տալ սակռին և հո¬ղամաղին, պիղծ կոչելով նրանց: Նրանք գնացին, սուրբ ձագեր որսացին և բերին տվին քահանային, որն ասաց. — Դուք առաջին անգամ չիմացաք խոստովանվել, որովհետև մկներն ու գորտերը ծերացած ու փետրաթափ թռչուններ են: Այս ասելով՝ քահանան արդարացրեց նրանց և հա ղորդեց:

22. Անծեղը անտառում սովորաբար միշտ աղաղակում է, մանա¬վանդ կենդանիներ տեսնելիս: Երբ ձագը կամեցավ դրա պատճառն իմանալ, մայր անծեղը պատասխանեց. «Որպես¬զի թշնամիներս ինձ միշտ արթուն տեսնեն և չմտածեն վրաս հարձակվել՝ որսալու նպատակով»:

23. Ճայեկը սագին աղաչում էր և ասում. — Ես սևադեմ լինելով արհամարհված եմ բոլորից, իսկ դու սպիտակ ես ու պայծառ, խնդրում եմ ինձ սովորեցնես, որ քեզ պես սպիտակեմ: — Շատ լավ, — ասաց սագը, — միայն թե ինձ պես միշտ լվացվիր ջրով: ճայեկը լսեց սագի խորհուրդը, բայց լվացվելիս ընկնում էր նրա սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը: Ճայեկը կրկին գնաց սագի մոտ ու աղաչեց,և սագն ասաց նրան. — Լվացվելու հետ միասին իմ լեզուն էլ պետք է սո¬վորես, որ կարողանաս ինձ նման լինել: Ճայեկն հանձն չառավ մոռանալ իր լեզուն և մնաց նույն սևադեմը:

24. Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան. — Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից: —Ինձ ի՞նչ կանեք, — ասաց արագիլը, — որ կատարեմ ձեր կամքը: — Կաղոթենք, — պատասխանեցին ճնճղուկները, — որ ձեր ձագերը միշտ առողջ մնան և զերծ՝ վնասակար օդից ու եղանակից: Եվ արագիլը տեղ տվեց նրանց: Երբ ճնճղուկները ձագ հանեցին, օձը սողաց դեպի բունը նրանց ձագերն ուտելու: Արագիլն սպանեց այդ օձին և ման Էր գալիս ամենուրեք, որ ոչնչացնի բոլոր օձերին՝ ճնճղուկների ձագերին փրկելու համար: Առակս ուսուցանում Է կարեկից լինել տկարներին ու թույլերին և ցանկանալ, որ ազատություն վայելեն նրանք:

25 Սիրամարգը իր գեղեցկությունն ամենքին ցուցադրելով՝ գովեստ էր ստանում, և նա մտածեց թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին՝ չխաբվել, ասելով, թե ազգով պետք Է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց և ցանկանում էր անպատճառ հասնել իր նպատակին: Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ և կոտորեց նրա ձագերին և ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով՝ մերկացրին նրան: Այսպիսով, սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից: Այսպես ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկա¬նում են հասնել անկարելիին, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը:

26. Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքելով նրանց՝ ուտում: Մրջյունը հնար էր մտածում սպանելու արջին: Գնում է նա պիծակի, գոռեխի, շնաճանճի, բրետի և այլ սրանց նմանների մոտ և աղաչում օգնել ազգասիրա¬բար: Նրանք, ցավակցելով իրենց ազգակից մրջյունին, խփում են արջի աչքին և ականջներին, որը գլուխը զարկում է քարին և վերք է ստանում: Վերքը նեխում է, որից և առա¬ջանում են որդեր: Արջը ցավի սաստկությունից գոչում է բե¬րանաբաց: Որդերը նրա որովայնը մտնելով՝ խոցոտում են աղիքները, որից արջը տանջահար և ցավից ստիպված դի¬մում է դեպի ջրի հոսանքը և չափից ավելի խորը մտնելով՝ խեղդվում է:

27 Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը և կամ պատերի խորշերը, և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում: Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:

28 Պղնձագործն ու երկաթագործը միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին, յուրաքանչյուրն իր արհեստն էր գո¬վաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ, գնացին ծերերի ատյանը: Ծերունիներն ասացին, թե հասարակաց օգտակարը պատվական է:

29 Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն: Նա թագավոր էր կոչում իրեն, որովհե¬տև թագավորի պատկեր էր եղել, և դրանով ամբարտա¬վանում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենր չեկավ, ասելով. «Թող առաջ ինքը ոսկին գա ինձ երկրպագելու»:

30. Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում Էին բամբակի արտը: Նրանք պատվիրում Էին միմյանց զգուշանալ բամբա¬կենու ծառերը կոխ տալուց: Սոսին բարկացավ, որ ծառ են կոչում բամբակենուն և ասաց. — Ինչպե՞ս կարող Է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ռւ բարձր և շատ տեղ եմ բռնում: Եվ բամբակենին անվախ՝ արձակ ու համարձակ պա¬տասխանեց. — Դու բարձր ես, արդարև, ու հաստ, սակայն անօ¬գուտ, ո՛չ շինության համար ես պիտանի և ո՛չ պտղաբերու¬թյամբ՝ գովելի, այրելու համար Էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի շատ պարսավում են քեզ, քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար, բայց բազմաշահ եմ և՛ օգտակար բոլոր մարդկանց համար և՛ պահ¬պանելու, և՛ քաղելու, և գործելու ժամանակ, և վերջում Էլ դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտա¬վատի վուշը և՛ շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խոզակից: Եվ այս հանդիմանությունից հետո սոսին լռեց:

31 Էշը գնաց սար կրոնավոր լինելու, բայց վախենալով տեղի դառնությունից ու դժվարություններից, մանավանդ որ խրատում էին, թե ծույլ չպետք է լինի, փախավ այնտեղից ասելով. — Խառան, Խառան... Այսինքն թե տաք է Խառանը, որտեղից եկել էր նա կրո¬նավոր լինելու:


32. Ավազակը մի քահանայի բռնելով՝ կամենում էր սպանել նրան: Քահանան ուժ առավ, հաղթահարեց ավազակին և, ինչպես պետք է, սկսեց տանջել նրան: Ավազակն աղաչում էր և ասում. — Չէ՞ որ քահանա ես դու և միշտ ասում ես «խաղա¬ղություն ամենեցուն» ու սրա նման շատ բաներ, ուրեմն ին¬չո՞ւ ես տանջում ու չարչարում ինձ: — Ո՛վ դու չարագործ,— պատասխանեց քահանան,– ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը:

33. Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կա¬մեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հա¬սան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վե¬րելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանա¬պարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերու¬թյունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox