Մխիթարի Շեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մխիթարի Շեն, (Мхитаришен, Mkhitarishen), Մխիթարիքենդ, Արկաթալը շեն, Արկաթալի, Արկաթալու, Արկաթլի, Մխիթարի շեն, Մխիթարքենդ, Մխիթարքենդի - Գյուղ Լեռանային Ղարաբաղի ԻՄ Ասկերանի շրջ-ում, Ասկերան ավանից մոտ 20 կմ հր: Ունի առողջարար կլիմա, խմելու սառնորակ ջուր: Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Շուշիի գավ-ի մեջ: 20-րդ դ սկզբների ուներ 230 հայ բնակիչ: Այժմ միավորված է Շուշիքենդի կոլտնտեսությանը: Ունի տարրական դպրոց, գրադարան: Պահպանվել է ս. Աստվածածին անշուք եկեղեցին (կառուցված 18-րդ դ): Գ-ից հս-արլ գտնվում է հայտնի կատակաբան Պլը Պուղու գերեզմանը: Գ-ի անվանումը ծագում է Դավիթ-Բեկի փառապանծ զորավար Մխիթար Սպարապետի (18-րդ դ) անունից: