Միրաք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Միրաք, (Мирак, Mirak), Միրախ, Միրակ, Միրաղ, Միրաք Մեծ, Միրյակ- Գյուղ ՀԽՍՀ Արագածի շրջ-ում, նրա հս-արլ մասում, Քասաղ գետի վերին հոսանքի ձախափնյա կողմում: 1831թ ուներ 210, 1897թ` 558, 1926թ` 497, 1939թ` 597, 1959թ` 190, 1979թ` 199 բնակիչ: Միավորված է Մելիքգյուղի պետական տնտեսությանը: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Այստեղ կան ավերված եկեղեցի (5-6-րդ դդ), գերեզմանոց (5-19-րդ դդ): Մոտակայքում կան գ-ատեղի, հին դամբարաններ: