Միտչ Օ՛Ֆառռել

From armeniapedia.org
Jump to: navigation, search
%D5%84%D5%AB%D5%BF%D5%B9_%D5%95%D5%9B%D5%96%D5%A1%D5%BC%D5%BC%D5%A5%D5%AC&chld=H_100&junk=junk.png Միտչ Օ՛Ֆառռել Venus symbol.svg

Միտչ Օ՛Ֆառռելը ձեռք է բերել բարի համբավ բարելավելով կյանքի որակը 13-րդ քաղաքային շրջանի բնակիչների համար : Նրա ծրագրերը նախատեսում են հնարավորություն ստեղծել ավելի շատ մատչելի բնակարաններ կառուցելու համար : Նրա նպատակն է բարեփոխել քաղաքի օրենքները , որպիսի օգնի համայնքային փոքր բիզնեսներին և զարգացնի տեղական տնտեսությունը , նա նաև համագործակցում է իր կոլեգաների ՝ քաղաքապետի և շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ :

Քաղաքային խորհրդի անդամին պատկանող շրջանը ամենաբազմազանն է ամբողջ քաղաքում , այն իր մեջ ընդգրկում է՝ Atwater Village, East Hollywood, Echo Park, Elysian Valley, Glassell Park, Historic Filipinotown, Hollywood, Mid-Wilshire/Koreatown, Rampart Village, և Silver Lake թաղամասերը :

Միտչը սկսել է իր հանրային գործունեությունը 2002 թվականին , այդ ժամանակ քաղաքային խորհրդի անդամ Էրիկ Գարսեթիի գլխավորությամբ : Նա սկսել է իր աշխատանքը , որպես շրջանի ներկայացուցիչ ,այնուհետև շրջանի ղեկավար և ի վերջո որպես ավագ խորհրդատու քաղաքային խորհրդի նախկին նախագահի համար : Այս ամենի շնորհիվ նա ձեռք բերեց մեծ աշխատանքային փորձ , որը և նրան հնարավորություն տվեց ներգրավվել կառավարության կազմում որպիսի ավելի լավ ծառայի 13-րդ շրջանի բնակիչների համար :

Միտչը ընտրվել է 2013 թվականի մայիսի 21- ին, փոխարինելով այժմյան քաղաքապետ Էրիկ Գարսեթիին , որպես 13-րդ շրջանի քաղքային խորհրդի անդամ : Խորհրդի նորընտիր անդամը իր երդման արարողությունը կազմակերպեց <<Marsh >> այգում 2013 թվականի Հունիսի 29-ին ՝ շաբաթ օրը, և սկսեց իր գործունեությունը Հուլիսի 1- ից :

Քաղաքային խորհրդի նախագահ ՝ Հերբ Վեսսոնը , Միտչին նշանակել է որպես Արվեստի , Այգիների , Առողջության ,Մեծահասակների և Լոս Անջելես գետի կոմիտեի նախագահ ,և Ինովացիոն Տեղնալոգիաների և Ընդհանուր ծառայությունների կոմիտեի անդամ , Հանրային անվտանգության կոմիտեի , ինչպես նաև Կրթության և Թաղամասերի կոմիտեի անդամ :

Միտչը շատ համառորեն փորձում է բարելավել իր համայնքի կյանքն ու միջավայրը : Նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ շատ բարեգործական կազմակերպություններում, որոնցից են Կալիֆորնիայի բնապահպանական խորհուրդը և Սանտա Սեսիլիա նվագախումբը , որը ապահովում է երկարորյա դասական երաժշտության դասընթացներ Լոս Անջելեսի բոլոր շրջանների դպրոցների աշակերտների համար: Նա նաև կամավոր ծառայել է <<Angel Food>> պռոեկտին , առաքելով տաք սնունդ այն մարդկանց ովքեր չեն կարող տանից դուրս գալ և հիվանդ են ՄԻԱՎ- ով :

Միտչը շատ մեծ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ նա եկել է Օկլահոմայի գյուղական տարածքից , նա ապրել է փոքրիկ ագարակում մինչև 7 տարեկան հասակը , իսկ այնուհետև տեղափոխվել է քաղաք : ԵՎ քաղաքը , և ագարակը նրա մեջ ձևավորել են մեծ հարգանք և գնահատման համակարգ երկու միջավայրերի վարած կյանքի և մարդկանց հանդեպ ՝ յուրաքանչյուրին յուրովի :

Միտչը մեծացել է համեստ աշխատավորի ընտանիքում իր եղբոր և երկու քույրերի հետ : Նրա հայրը եղել է Միության վարորդ , իսկ մայրը Վարչական օգնական : Միտչի հոր աշխատանքը պահանջում էր նիանից գալ Լոս Անգելես տարին մի քանի անգամ , որը և երազանք է առաջացնում Միտչի մոտ տեղափոխվել այդ գործունյա քաղաքը ինքնուրույն : Միտչի պարզ մանկությունը հնարավորություն է տվել նրան հասկանալու համար , թե որքան կարևոր է մեծ ներքին ռեսուրսներ ունենալը , որպիսի վարես հարմարավետ և լիարժեք կյանք:

Որպես <<Wyandotte>>՝ բնիկ ամերիկացիներ, ցեզախմբի անդամ Միտչի երդման արարողությունը կատարեց Wyandotte-ի ցեղապետ Բիլլ Ֆրենդը Լոս Անջելես գետի մոտ 2013 թվականի Հունիսի 29 – ին, իսկ երդման պաշտոնական արարողությունը եղավ 2013 թվականի Հունիսի 30 – ին Քաղաքապետի և Քաղաքային Խորհուրդի նորընտիր անդամների ներկայությամբ:

Ուսումնասիրելով 13-րդ քաղաքային խորհրդի շրջանը նա լավ գիտակցում է Հոլիվուդի կարևորությունը , նրա պատմությունը և բրենդի բացառիկությունը ամբողջ աշխարհի համար :

Միտչը ձգտում է բարձրացնել Հոլիվուդի համբավը, որպես աշխարահռչակ թաղամաս ՝ ապրելու, բիզնեսով զբաղվելու և ուղակի զբոսաշրջության համար :

Միտչը նաև շատ մեծ ուշադրություն է դարցնում շրջակա միջավայրի բարելավմանը : Նա հավատում է , որ Լոս Անջելեսը որպես համայնք պետք է տեղական մակարդակով պատասխանատվություն վերձնի իր վրա որպիսի օգնի գլոբալ բնապահպանության բարելավմանը : Նա ցանկանում է վստահեցնել , որ Լոս Անջելեսը կարող է դառնալ առաջատար շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման համար :

Միտչի կարևորագույն նախագծերից մեկը դա Լոս Անջելես գետի վերականգնումն է ,որը ջրի գլխավոր աղբյուրն է եղել դեռևս հարյուր տարի առաջ,մինչև մեծ ջրհեղեղները և նա կարծում է , որ դա թույլ կտա բնակիչներին կրկին վայելել բնությունը և այն կրկին կդառնա ջրի գլխավոր աղբյուր :

Միտչը և իր զուգընկեր Ջորջ Բրակմենը բնակվում են Glassell Park-ում իրենց շան՝ Արթուրի ,հետ : Որպես կենդանիների սիրահար Միտչը պլանավորում է ստեղծել նրանց համար բարենպաստ պայմաններ և նա հավատում է ,որ ավելի լավ մարդ դառնալու համար մենք պետք է սովորենք վարվել կենդանիների հետ հարգանքով և հոգատարությամբ, որին նրանք արժանի են: