Միս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Միս, (Сис, Sis), Սարվան, Սարվանլար, Սարվանլար վերին - Գյուղ ՀՀ Արարատի մարզում (04.12.1995 թ), նախկին Մասիսի շրջ-ում, Հրազդան գետի աջափնյա հարթավայրում։ 03.04.1991 թ նախկին Սարվանլարը վերանվանվեց Ս։ Առանձնատները նորաշեն են, հարմարավետ, ունեն պար տեզներ և բանջարանոցներ։ 1831 թ ուներ 153, 1897-ին՝ 953, 1926-ին՝ 426, 1931-ին՝ 404, 1939-ին՝ 580, 1959-ին՝ 816, 1970-ին՝ 1253, 1979-ին՝ 1552, 1989-ին՝ 2437 բնակիչ։ Հիմնականում բանջարաբուծական տնտե սություններ են։ Ունի միջնակարգ դպրոց, ա կումբ, գրադարան, բուժկայան։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտո րածների և բռնագաղթի պատճառներով ադրբեջանցիները գաղթել են Ադրբեջան։ 1988 թ հունիսից այսւոեղ՝ են բնակվում նաև Բաքվից, Գանձակից, Թոուզից և Չւսրղախլուից բռնագազթած 2890 (անձ) հայեր։