Մերձավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մերձավան, (Мердзаван, Merdzavan), Ակադեմիա, Խաղողագործության և գինեգործության ինստիտուտի փորձառական բազային կից ավան - Գյուղ (ավան) ՀԽՍՀ Էջմիածնի շրջ-ում, Էջմիածին ք-ից մոտ 6 կմ հս-արլ, Երևան-էջմիածին ավտոմայրուղու աջ կողմում: Քաղաքատիպ է`3-5 հարկանի շենքերով ու բարեկարգ առանձնատներով, թաղված այգիների մեջ: Կառուցապատվում է ըստ հաստատված հատակագծի: Խմելու ջուրը` Շորշորից: Հիմնադրվել է 1947 թ նախկին ղռերում (որտեղ շինաքար էին հանում), որպես ՀԽՍՀ խաղողագործության և գինեգործության փորձառական բազային կից ավան: Այս պատճառով կոչվել է նաև Ակադեմիա: Մ. է վերանվանվել 27.1.1965թ: 1970 թ ուներ 1624, 1979թ` 2122 բնակիչ, որոնք հիմնականում եկելՄարտունու, Սիսիանի, Կամոյի, Ապարանի շրջ-ներից: 1947թ-ից ուսումնափորձարարական բազա էր: Այժմ հանրապետության գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոն է դարձել: 1956թ այստեղ հիմնադրվել է խաղողագործության, գինեգործության ր պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտը: Այստեղ են գտնվում նաև ՀԽՍՀ բույսերի պաշտպանության ինստիտուտի, երկրագործության ինստիտուտի սելեկցիայի և բուսական ռեսուրսների ուսումնասիրության բաժինը: Ոնի միջնակարգ դպրոց, մշակույթի և կենցաղի տներ, գրադարաններ, կինո, ավտոմատ հեռախոսակայան, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց, պոլիկլինիկա, դեղատուն, բաղնիք, ջրավազան: