Մեղրաշատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մեղրաշատ, (Меграшат, Meghrashat), Գարամահմատ, Գարամահմեդ, Գարամեհմետ, Կարամահմատ, Կարամահմեդ, Կարամամեդ, Կարամամադ, Կարամամմեդ, Ղարամահմեդ, Ղարամահմետ, Ղարամամադ, Ղարամամեդ-Գյուղ ՀԽՍՀ Ամասիայի շրջ-ում, Ամասիա քտա-ից մոտ 14 կմ հր-արմ, Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմզաթեք ու գեղատեսիլ սարալանջին, փոքրիկ առվակի ափին: Կլիման ցուրտ է, տեղումները` բավարար: Տները նորաշեն ու քարակերտ են: Խմելու ջուրը բերված է 2-3 կմ հեռավորությունից: Նախկին Ղարամահմեդը Մ. է վերանվանվել 26.4.1946թ: 1886թ ուներ 329, 1897թ` 457, 1939թ` 442, 1959թ` 425, 1970թ` 329, 1979թ` 283 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի, եգիպտացորենի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, տուֆակերտ ակումբ, գրադարան, բուժկայան: Պահպանվել է 1868թ. կառուցված փայտաշեն եկեղեցին: Մ-ից մոտ 10 կմ հս-արլ գտնվում է Մամուխան գ-ատեղի ամառանոցավայրը: