Մեղրաձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մեղրաձոր, (Меградзор, Meghradzor), Թայչարուխ, Թեժառուկ, Թեքչարուխ- Գյուղ և երկաթուղային կայարան ՀԽՍՀ Հրազդանի շրջ-ում, Հրազդան ք-ից մոտ 15 կմ հս-արմ, Իջևան-Հրազդան երկաթուղու վրա, մարմարիկ գետի ձախ կողմում, նրա ձախակողմյան Թեժվտակի աջ ափին, մեղմաթեք հարթության վրա: Հր. կողմում անտառներ են: Գ-ում ամենուրեք մրգատու այգիներ ու բանջարանոցներ են: Փոքրիկ ք-ի նման` քարակերտ և տանիքավոր տներով: Գ-ում կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:Հրաշալի ամառանոցավայր է. կլիման` մեղմ, տեղումները` բավարար:Խմելու ւուրը Մարմարիկի աղբյուրներից: Ունի ոսկու, պղնձի, մասամբ երկաթի հանքապաշարներ: Նախկին Թայչարուխը Մ. է վերանվանվել 31.5.1946թ: 1831թ ուներ 336, 1897թ` 1322, 1926թ` 2063, 1939թ` 2670, 1959թ` 1842, 1970թ` 2087, 1979թ` 2449 հայ բնակիչ: Մ-ի կաթնաանասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, ծխախոտի մակությամբ:Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, հեռախոսակայան, մսուր-մանկապարտեզ, ծննդատուն, բուժկայան, կենցաղսպսարկման տաղավար, բաղնիք: Բնակչության նախնիների մի մասը այստեղ է եկել Արմ. Հայաստանի Բայազետի գավ-ի Արծափ գ-ից 1829-30թթ: Մ-ից հր, գետակի աջ ափին է գտնվում Թեժառույքի վանքը: Մ. ունեցել է ս. Աստվածածին եկեղեցի: Մ-ում կատարված պեղումների ժամանակ բացված դամբարանից հայտանբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջ-ների զանազան առարկաներ: Այստեղ է ծնվել հնագետ, պատմ. գիտ. թեկն. Ի. Գ. Ղարիբյանը (1937թ):