Մեծավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մեծավան, (Мецаван, Metsavan), Ղոշաքիլիսա, Ղոշքիլիսա, Շահնազար - Գյուղ ՀԽՍՀ Կալինինոյի շրջ-ում, Կալինինո քտա-ից 8 կմ հս-արմ, Շահնազար գետակի աջ ափին, մեղմաթեք լ-նալանջի և հարթության վրա, չորս կողմից շրջապատված թավշապատ տարածությամբ: Հեռվից երև ում են խոնավ լ-ները: Շրջակայքում կան անտառներ: Փոքրիկ ք-ի է նման: Գեղեցիկ առանձնատները տանիքով են, քարակերտ, բարեկարգ, մի մասը երկու-երեք հարկանի: Լավ ամառանոցավայր է: Խմելու ջուրը բարված է 1.5 կմ հեռավորությունից: Գ-ի տարածքում կան օխրա, որից ներկ են ստանում և ֆելզիտի շահագործվող հանքեր: Շահնազարը Մ է վերանվանվել 25.1.1978թ: 1831թ ուներ 123, 1897թ` 2049, 1926թ` 3992, 1939թ` 5160, 1959թ` 5593, 1970թ` 6433, 1979թ` 6560 հայ բնակիչ:Բնակչության նախնիները այստեղ են գաղթել Ալաշկերտից: Անասնապահական, կարտոֆիլագործական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերայի կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ (տանձ, խնձոր), մեղվաբուծությամբ: Ունի 2 միջնակարգ դպրոց, երեկոյան և 2 ութամյա դպրոց, մշակույթի տուն, 3 գրադարան, կինո, հեռախոսակայան, 3 մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, բաղնիք: Մ-ում գործում են «Հայգորգ» միավորման և Չարենցավանի գործիքաշինական գործարանի մասնաճյուղերը: Գ-ում և շրջակայքում պահպանվել են երկու եկեղեցիներ ( 5-10-րդ դդ) , որի համար թուրքերը այն անվանել են Ղոշքիլիսա («զույգ եկեղեցի»), բերդի ավերակներ, Թևավոր Խաչ ուխտատեղի, մատուռ, խաչքարեր, գերեզմանոցներ (7-20-րդ դդ),գ-ատեղիներ: Այստեղ են ծնվել ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Բ. Ջահուկյանը (1920թ), բանաստեղծ Հ.Հ. Այվազյանը (1890-1924):