Մեդովկա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մեդովկա, (Медовка, Medovka), Մեդովայա գորա, Մեդովայա լեռ, Օբվալկա- Գյուղ ՀԽՍՀ Կալինինոյի շրջ-ում, Կալինինո քտա-ից 7 կմ արլ, Մեդովայա լ-ան ստորոտին, երեք կողմից կանաչապատ ու մեղմաթեք սարերի միջև ամփոփված ընդարձակ հարթավայրում: Գ-ի շրջակայքում տարածված են հացահատկի ցանքսերը և կարտոֆիլի բանջարանոցները: Գ-ում կան մրգատու ծառեր: Տները տանիքով են ու քարակերտ: Կլիման խոնավ է, օդը` առողջարար: Խմելու ջուրը բերված է մոտ 10 կմ հեռավորությունից: 1897թ ուներ 8, 1939թ` 390, 1959թ` 405, 1970թ` 380, 1979թ` 385, ռուս բնակիչ:Այժմյան բնակիչների նախնիները Մ. են փոխադրվել Կալինինոյից: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ: Զարգացած է մեղվաբուծությունը, որից էլ` գ-ի և նրա մոտի լ-ան Մ. և Մեդովայա անունները: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Շրջակայքում պահպանվել են հին ամրոց և գ-ատեղի: