Մաքրավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մաքրավանք, (Макраванк, Makravank), Մաքրավանից վանք- Վանք ՀԽՍՀ Հրազդանի շրջ-ում, նախկին Մաքրավան գ-ում: Գտնվում է Հրազդան ք-ի հս-արմ մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ: Բաղկացած է տարբեր ժամանակներում կառուցված մի եկեղեցուց, գավիթից և փոքրիկ մատուռից: Վանքի հր. կառույցը, որը 11-րդ դ. Է , այժմ կիսավեր մատուռ է: Գլխավոր եկեղեցին` ս Աստվածածիը սրբատաշ քարից շինված, կենտրոնագմբեթ հոյակապ դահլիճ է` կառուցված 13-րդ դ.: Այժմ կանգուն է` արլ-ից շրջապատված սքանչելի խաչքարերով և գերեզմաններով: Եկեղեցուն արմ-ից կից է քառակուսի հատակագծով գավիթը,որի պատերի հիմքերն են միայն պահպանված: Ղ.Ալիշանը հիշատակում է Մաքրավանից վանք անունով: Ըստ ավանդության մի շահ ուզեցել է քանդել վանքը, բայց չկարողանալով կատաղել է, դրա համար էլ տեղը կոչվել է Շահ-ղուտուրան: