Մաքենյաց Վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մաքենյաց Վանք, (Макеняц ванк, Makenyats vank), ս. Աստվածածին, Գեղամա ս. Աստվածածին, Գըզըլքիլիսե, Կարմիր վանք, Կըզըլվանք, Ղզըլվանք, Ղզըլքիլիսա, Ղզլվանք, Ղըզըլքիլիսա, Մագինյաց վանք, Մակենոց վանք, Մաքենացոց վանք, Մաքենացվանք, Մաքենացվոց վանք, Մաքենեց անապատ, Մաքենիս, Մաքենիսի վանք, Մաքենիսի ուխտ, Մաքենից վանք, Մաքենիք, Մաքենյաց ուխտ, Մաքենոց, Մաքենացոց մենաստան, Մաքենացոց վանք, Մաքենոց վանք, Մաքենոցք, Մաքեստենից մենաստան, Մաքեստենից վանք, Մաքինյանց վանք, Մաքինյաց ս. Աստվածածին, Մաքինյաց վանք- Վանք ( մենաստան, ուխտ ) ՀԽՍՀ Վարդենիսի շրջ-ում, Վարդենիս քտա-ից մոտ 15 կմ հր-արմ, Մաքենիս գ-ի մոտ, համանուն (այժմ Կարճաղբյուր) գետի աջ ափինմ մի ոչ բարձր լ-ճյուղի վրա: Խարխլված է այժմ կատարվել են վերանորոգման աշխատանքներ: Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Գեղարքունիք գավ-ի նշանավոր վանքերից մեկն է: Ունեցել է ընդարձակ կալվածքներ և սեփական գ-եր: Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից: Հիմնականը պարսպապատ է: 8-9 մ բարձր պարիսպը շինված է անտաշ քարերից և անշազախ է: Կենտրոնում իշխան Գրիգոր Սուփանի սրբատաշ քարերով կառուցված անսյուն և խաչաձև տաճարն է, որն ունի քարակերտ կաթողիկե: Սավանքի կենտրոնական եկեղեցին է, որի Գեղամա ս. Աստվածածին եկեղեցու անվամբ կոչել են նաև վանքը: Պատերին ունեցել է քանդակներ ու որմնանկարներ: Սրան հր- արմ-ից կից է միանավ եկեղեցին, որն ավելի վաղ ժամանակների կառույց է: Պարսպի ներսում, տաճարի արմ. կողմում պահպանվել են գավթի պատերի մնացորդները:

Վանական համալիրի երկրորդ հուշարձանախումբը գտնվում է պարսպից դուրս, տաճարի հր-արլ կողմում: Դրանք 2 միմյանց կից թաղածածկ եկեղեցիներ են ( 9-10-րդ դդ): Վանքի շուրջը կան ընդարձակ բնակավայրերի ավերակներ, օժանդակ շենքերի մնացորդներ: Մատենագրական աղբյունրներում և վիմական արձանագրություններում հիշատակված է Մաքենոց,Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից, և այլ ձևերով: Այլազգիները նոր ժամանակներում անվանել են Ղզըլվանք կամ Ղզըլքիլիսա:Վանքի Մ. Անվան ծագումը ավանդաբար կապում են մաքի անվան հետ: Վանքն ունեցել է մեծ քանակությամբ մաքիներ: Ըստ այլոց` տեղի վանականները միշտ հագել են մաքու բրդից գործված ղգեստներ և իբր դրա հետ է կապված Մ անվան ծագումը: Մ վ. Հայտնի է դեռ 7-րդ դ-ից: Մովսես Կաղանկատվեցու վկայությամբ ` վանքը մեծ համբավ է ձեռք բերում հատկապես Սողոմոն Գառնեցու վանահայրության տարիներին (760-ական թթ ): Արաբ ոստիկաններից հալածվող վանահայրերը ցրվում են այս ու այն վանքերը և Մ. վ. կորցնում է իր նախկին փառքը: Արաբական ավերումներից հետո այն վերանորոգվել է 788 թ: Մ. վ. ծնունդ է ապրում 9-րդ դ. Երկրորդ կեսերին, երբ Գեղարքունիքի գահակալ իշղան է դառնում Գրիգոր Սուփան 2-րդը: Ըստ վանքի տաճարի ներսի արձանագրության` վերջինս այստեղ կատարում է ընդարձակ կառուցումներ: Այս ժամանակներում վանքը Անի մայրաքաղաքում ունեցել է իր վաճառատները: Տաճարի պատերին պահպանվել են վերանորոգման, այդ թվում նաև 17-րդ դ. վերանորոգման մասին արձանագրություններ:

11-րդ դ. Սկզբին Մ. վ. որոշ ժամանակ եղել է Գեղամա թեմի եպիսկոպոսանիստը: Հիշատակված է որպես գրչության կենտրոն: Այստեղ է ուսանել պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Մ. վ-ում գործել է Ստեփանոս Սյունեցին: 8-րդ դ. Մ-ում գործել է Սյունյաց վարդապետարան դպրոցը, որը այնուհետև փոխադրվել է Շաղատ, ապա` Տաթևի վանք ( 9-րդ դ):