Մարտունի (Կրասնոսելսկ)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարտունի, (Мартуни, Martuni), Գյոդակլար, Գյոտակլար- Գյուղ ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջ-ում, Կրասնոսելսկ քտա-ից մոտ 11 կմ հս-արմ, Գետիկ գետի երկու ափերին գետահովտում և հարակից գեղադիր լանջերին` թաղված տնամերձ հողամասերի խնձորենիների, տանձենիների ու սալորենիների այգիների մեջ: Բարձր. Ավելի քան 1900 մ. է, կլիման խիստ է, ձմեռը` ցուրտ, ամառը` հով: Տները թեք տանիքով են, մեծ մասը` երկհարկանի: Խմելու ջուրը բերված է 1-2 կմ հեռավորությունից: Գ-ի տարածքում կան անտառներ: Ամառանոցավայր է: Նախկին Գյոդակլարը Մ. է վարանվանվել 1920-ական թթ` ի պատիվ Ալ. Մյասնիկյանի: 1926թ ուներ 457, 1939թ` 602, 1959թ` 867, 1970թ` 711, 1979թ` 673 բակիչ: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ: Ունի 8-ամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Բնակչության նախնիների մի մասը այստեղ է եկել Արմ. Հայաստանից, ( Կարսից, Էրզրումից, Բիթլիսից ու Շուշիից), մի մասը`ՀԽՍՀ Շամշադինի շրջ-ի Ղուլալի ( այժմ` Այգեձոր) և Կարմիրաղբյուր գ-երից (1921թ): Մ-ի արմ. Կողմում, անտառի մեջ, Կարմիր եկեղեցի կոչվող վայրում պահպանվել են ավերակ եկեղեցի (10-րդ դ.), խաչքարեր, գերեզմանոց և գ-ատեղի: 3-4 կմ արմ. Կա Աղջաղալա կոչվող գ-ատեղի` միջնադարյան շինությունների, եկեղեցու մնացորդներով, խաչքարերով և համանուն ( Աղջաղալա- Սպիտակ բերդ) ամրոցի ( 10-րդ դ.) ավերակներով: Շրջակայքում կան այլ բնակավայրերի մնացորդներ, գերեզմաններ, խաչքարեր: