Մարտունի քաղաք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարտունի քաղաք, (Мартуни кахак, Martuni town), Խոճաշեն, Խոնաշեն, Վարանդա- Քաղաք Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջ-ում, մրա վարչական կենտրոնը: Գտնվում է Ղարաբաղի լշ-ի արլ. լանջին, լ-ներով շրջապատված հարթավայրում, Ստեփանակերտ ք-ից մոտ 41 կմ արլ: Միջով հոսում է Խոնաշեն գետը, որից էլ ծագել է ավանի նախկին Խոնաշեն անունը: Մոտ ե/կ Գորադիզն է (61կմ): Քտա. Վերածվել է 1960թ: Տները քարակերտ են, ունի ջրմուղ-կոյուղի: Մ. է վերանվանվել 1930թ` ի հիշատակ Ալ. Մյասնիկյանի: 1981թ. ուներ մոտ 1450 տ` 7100 բնակչով (հայ, ադրբեջանցի, ռուս): Մ-ի կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ,հացահատիկի, կերային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ: Կա խաղողագործ պետական տնտեսություն: Մ-ում գործում են յուղի-պանրի, հացի, գինու գործարաններ, շերամի սերմամթերման կետ, մետաքսի չորանոց, գորգագործական արտադրամաս, կենցաղսպասարկման կոմբինատ, բաղնիք, հանրակացարան: Ունի միջնակարգ դպրոց, ութամյա, գիշերային, երաժշտական դպրոցներ, պրոֆտեխուսումնարան, մշակույթի պալատ, կինոթատրոն, 2 գրադարան, 2 մանկապարտեզ, հիվանդանոց, մարզադաշտ:Մ-ում տպագրվում է <<Աշխատանք>> շրջ-ային թերթը: Մ. նախկինում եղել է ռուսական փոքրիկ գ, որի բնակիչները լքել են այն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Շրջակայքում կան միջնադարյան բնակատեղիներ, հին հանգստարան` խաչքարերով, կիսավեր եկեղեցի, 2 կմ հեռավորությամբ քարհանքի մոտերքում կան բրոնզեդարյան շրջ-ի դամբարանաբլուրներ: