Մարտունի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարտունի, (Мартуни, Martuni), Գոլիցինո, Ղազախաշեն- Գյուղ Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջ-ում, Շամխոր ք-ից մոտ 25 կմ հր, Խաչի սարի լ-ան լանջին: Մ-ի տնտեսությունը միավորված է Ջագիրի և Սպիտակաշենի պետական տնտեսությանը և զբաղվում է դաշտավարությամբ կերի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Գ. Հիմնադրվել է 19-րդ դ. վերջերին և կոչվել է Անդրկովկասի այն ժամանակվա փոխարքա Գոլիցինի անունով: 1901թ. ուներ 416 բնակիչ: Հեղափոխությունից հետո այստեղ բնակություն են հաստատում Գետաբեկի պղնձահանքերի մոտ գտնվող Ղազախաշենի բնակիչները` գ. վերանվանելով Ղազախաշեն: Ի հիշատակ Ալ. Մյասնկյանի` 1926 թ. վերանվանվել է Մ: այստեղ է ծնվել ԳԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանը: