Մարտիրոս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարտիրոս, (Мартирос, Martiros), Նորակերտ- Գյուղ ՀԽՍՀ Վայքի շրջ-ում, Վայքի քտա-ից 10-11 կմ հր-արլ, Մարտիրոսի լ-նանցքի տակ, Վայքի լշ-ի գեղադիր հս. լանջին: Սահքի պատճառով 1977 թ. գ. տեղափոխվել է փոքր ինչ հր-արլ: Օդը առողջարար է, տարածքը` ջրառատ, խոտհարքներով հարուստ ու կանաչապատ: Տները քարակերտ են, մասամբ երկհարկանի, թեք տանիքներով: 1831թ ուներ 301, 1897թ` 1022, 1926թ` 1293, 1939թ` 1876, 1959թ` 1160, 1970թ` 1241, 1979թ` 799 բնակիչ: Սրանց նախնիների մի մասը եկել է Սալմաստի և Խոյի գավ-ներից 1828 թ: Մ-ի անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ: Գ-ից հր-արլ. կան ֆելզիտի հանքեր, որոնք շահագործվում են շրջ-ային տեղարդ կոմբինատի կողմից: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, հեռախոսակայան, կենցաղի տուն, կինո, մանկապարտեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար, հյուրանոց: Դարասկզբին ունեցել է 11 ջրաղաց, որոնցից 2-ը դեռ գործում են և 2 ձիթհանք: Մ-ի կենտրոնում կա հորդաբուխ աղբյուր` հրաշալի խաչքար-հուշարձանով: Մ. Սյունիքի Վայոց ձոր գավ-ի հնագույն գ-երից է: Եղել է Պռոշյանների ամառանոցավայրը: Գ. և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մ-ի հին եկեղեցու տեղում, վերջինիս քարերի ու խաչքարերի օգտագործմամբ, 1866 թ. կառուցվել է տափակ կտուրով եռանավ անշուք բազիլիկ, որը կանգուն է: Գյուղամիջին պահպանված գրանիտե գեղաքանդակ խաչքար հուշարձանի հեղինակը Շնորհավոր աղբար քարագործ-ճարտարապետն է: Ըստ այս խաչքարի արձանագրության` 1283թ. ոմն Դեղիկա ( Դեղկա) որդի Մխիթարը, Պռոշ իշխանաց-իշխանի և նրա որդի Ամիր Հասանի հրամանով հիմնել է այս գ, և Նորակերտ գ-ին տրվել է Մ անունը: Այստեղ նույն Շնորհավոր աղբար ճարտարապետի ձեռքով կառուցվել է գ-ի հին եկեղեցին:

Մ-ի շրջակա հուշարձաններից հիմնականը գ-ից մոտ 2 կմ հր-արլ, Նզար լ-ան մեջ փորված ս. Աստվածածին վանքն է` բաղկացած նախագավթից, ժամատնից և եկեղեցուց: Կոչվում է Մարտիրոսաց վանք: Վիմափոր վանքի ներսի արձանագրությունից իմացվում է, որ այն կառուցվել է Մաթևոս վարդապետի ջանքերով` Գրիգորիկ( Գրգորիկ) ճարտարապետի ձեռքով 1286թ: Վանքի դիմաց, բոքրիկ բլրի վրա եղել է գերեզմանատուն, որի մնացորդները դեռևս կան: Սրանց խաչքարերերից մեկը ունի 1275 թ. արձանագրություն: Գ-ից 1 կմ հր-արլ. գտնվում է Պռոշ իշխանի որդի Ամիր Հասանի գերեզման հուշարձանը, որը զարդաքանդակներով կամարակապ խաչքար է: Գ-ի հս-արլ. եզրին կան գերեզմանատուն և մատուռ, սրա տապանաքարերից հինը` 1207, նորը 1551 թթ. են:Գ-ի արմ. եզրի գերեզմանատունը այժմ էլ օգտագործվում է: Վերին լիճ(գյոլ) կոչված վայրում, գ-ից մոտ 3 կմ արլ. կա գ-ատեղի, որը նույնացվում է հին Հողացիմ գ-ի հետ: Այստեղ կան 3 մատուռներ: Ենթադրվում է, թե Մ-ում է ծնվել Իսրայել Օրին: