Մարմարիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարմարիկ, (Мармарик, Marmarik), Դալի-փաշա, Պաշակենդ, Փաշագյուղ, Փաշաքենդ, Փաշաքյանդ, Փաշի գյուղ- Գյուղ ՀԽՍՀ Հրազդանի շրջ-ում, Հրազդան ք-ից մոտ 12 կմ հս-արմ, Մարմարիկ գետի աջ ափին, հարթավայրում: Հր. կողմում անտառներ են: Ջրառատ է: Խմելու ջուրը` տեղից: Տները քարակերտ են, թեք տանիքներով: Նախկին Փաաքենդը Մ. է վերանվանվել 3.1.1935թ: 1831թ ուներ 76,1897թ` 490, 1926թ` 405, 1939թ` 639, 1959թ` 396, 1970թ` 508, 1979թ` 591 բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, ծխախոտի, մշակությամբ:Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո: Մ-ում պահպանվել է ս. Հովհաննես եկեղեցին (9-10-րդ դդ.): Գ-ի մոտ գտնվում է Սոյբուլաղ գ-ատեղին: