Մարմաշենի վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարմաշենի վանք, (Мармашени ванк, Marmasheni vank), Ղանլիճու, Մարմաշեն վանք, Ղանլիջա, Ղանլիջու վանք, Մարիամաշեն, Մարմաշենի վանք, Մարմաշենու վանք, Մարմարաշեն, Մարյամ Նիշին, Մերեմ Նիշին, - Վանք ( մենաստան) Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Շիրակ գավ-ում: Ավերակները գտնվում են ՀԽՍՀ Ախուրյանի շրջ-ում Մարմաշեն և Վահրամաբերդ գ-երի միջև, վերջինից մոտ 2 կմ հր- արմ, Ախույան գետի ձախ ափի ընդարձակ հովտում: Մ. նիշատակում են Ասողիկը, Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին: Ղ. Ալիշանը հերքում է Կ. Գանձակեցու ` Մ. անվան ծագումը իբրև մարմարակերտ լինելով բացատրելը, քանի որ Մ-ում մարմար չկա, և հավանական է համարում այն ենթադրությունը, ըստ որի վանքի անունը կապում է Աբխազիայի Մարիամ թագուհու անվան հետ: Ուրիշները հերքում են նաև այս ենթադրությունը` այն հիմնավոր փաստարկով, որ վանքի կաթողիկեի թողած իր արձանագրության մեջ հայոց Սենեքերիմ Արծրունու դուստր և Աբխազիայի Մարիամ թագուհին միշատակում է վանքի Մ. անունը: 10-13-րդ դդ. Այս վանական համակառույցը բաղկացած էր 2 հուշարձանախմբից: Սրանցից մեծը կազմված է 3 հոյակապ գմբեթավոր, կամարազարդ եկեղեցիներից: Գլխավոր կաթողիկե եկեղեցին, որը կոչվում է ս. Ստեփանոս, հիմնված է 6 որմնասյուների վրա, ունի 7 կամարաձև լուսամուտներ, ներսից առանց սյուների գմբեթավոր դահլիճէ` կառուցված կարմրավուն սրբատաշ տուֆից: Սրահի, պատի արտաքին երեսի արձանագրությունը վկայում է, որ այն շինել է Վահրամ Պահլավունին`988-1029 թթ: Կաթողիկեին արմ-ից կից է գավիթը ( 13-րդ դ.-ին բնորոշ կառույց ), որի պատերի ստորին մասերը և սյուների ճաքճքված խարիսխներն են պահպանվել: Եկեղեցուն կից գերեզմանոցում է թաղված Վահրամ Պահլավունին: Մինչև 20-րդ դ. Սկզբները այստեղ նշմարվում էին 5 գերեզման, որոնցից մեկն էլ հայտնաբերվել է 1824 թ, վահրամ Պահլավունու կնոջ` Սոփիի գերեզմանն էր` 1015թ արձանագրությամբ: Այդ թվին վերջինիս աճյունը փոխադրվել է գ. և թաղվել նոր գերեզմանոցում:

Վանքի երկրորդ եկեղեցին, որն անվանվա է ս. Աստվածածին, կաթողիկեին գրեթե կից է հս. կողմից և հավանաբար կառուցվել է նույն ժամանակներում: Պահպանվել են սրա կարմիր սրբատաշ տուֆից շարված հս. և արլ. պատերը: Երրորդ եկեղեցին (9-րդ դ.), որը հավանաբար կոչվել է ս. Պետրոս, գտնվում է կաթողիկեից հր: Սա ներքուստ խաչաձև, իսկ արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է: Սելջուկների արշավանքների ժամանակ Մ. ավերվել է: Վանքի հս. պատի 21 տողանոց արձանագրությունից երևում է, որ 1225թ նրա կաթողիկե եկեղեցին վերակառուցել են և բերդի նման ամրացրել Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը: Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը գտնվոմ է Մեծից հս, բլրի վրա: 20-րդ դ. Սկզբներին սրա պատերի միայն մի բեկորն է նշմարվում: Մ-ի եկեղեցիներից մեկի հիմքում Ալեքսանդր Երիցյանը հայտնաբերել է հեթանոսական տաճարի հետքեր: 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի 4-րդ եկեղեցին, որից պահպանվել են միայն պատերի ստորին մասերը: Մ. ունեցել է իր ջրմուղը, որի մնացորդները գտնվել են գավթից արմ: Եղել է միջնադարյան կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն, ունեցել է մատենադարան, ճանաչված է որպես հայկական նշանավոր դպրոց: Մ-ի մոտ, Ախուրյանի վրա պահպանվել է կամուրջ, որը հավանաբար կառուցվել է 10-11-րդ դդ: