Մարմաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարմաշեն, (Мармашен, Marmashen), Գալըջա, Գալինջա, Գալիջա, Գանըճա Վերին, Գանլըջա, Գանլիջա, Խանլըջա Վերին, Խանլճա Վերին, Կալանջա Վերին, Կալինջա, Կանլիջա, Կանլիջա Վերին, Ղալանջա Մեծ, Ղալանջա Վերին, Ղալաջա Վերին, Ղալնիջա Վերին, Ղանլաչա, Ղանլըճա, Ղանլըճա Վերին, Ղանլիճա, Ղանլիճա Վերին, Ղանլիջա, Ղանլիջա Վերին, Ղանլըջա, Մարյան Նիշին, Մերեմ Նիշին- Գյուղ ՀԽՍՀ Ախուրյանի շրջ-ում, Լենինական ք-ից 6 կմ, Ախուրյան գ-ից 13 կմ հս- արմ, Ախուրյան գետի ձախ ափի հարթավայրում` շրջապատված արգավանդ սևահողերով: Մ-ով են անցնում Լենինական-Ամասիա ավտոճանապարհն ու Շիրակի ջրանցքը: Կլիման ցուրտ է, Մթնոլորտային տեղումները` սակավ: Տները տուֆակերտ են, թեք տանիքներով, մի մասը երկհարկանի: Խմելու ջուրը վերցնում է Ղազանչիից Լենինական գնացող ջրմուղից: Վերին Ղանլիջան Մ. է վերանվանվել 26.4.1946թ: 1831թ ուներ 109, 1897թ` 396, 1926թ` 743, 1939թ` 1066, 1959թ` 1334, 1970թ` 1404, 1979թ` 1341 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, շաքարի Ճակնդեղի մշակությամբ, այգեգործությամբ( տանձ, խնձոր) և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսակայան, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան, բաղնիք, ջրաղաց: Արդյունահանվում է տուֆ: 1890-ական թթ. ունեցել է ուսումնարան: Գ-ի միջնադարում հիշատակվող հին անունը եղել է Մ: Արաբ պատմագիր Իբն ալ Ասիրը սելջուկների 1064 թ. նվաճումների կապակցությամբ Մ. նիշատակում է Մարյամ Նիշին( Մերեմ Նիշին) ձևով: Գ-ի բնակիչների նախնիները եկել են 1828-30 թթ. Կարսի զանազան գ-երից, Դերջանից, Մուշից:

Հնում Մ-ի շրջակայքում տարածվում էր Էրիախինի երկրամասը: Մ. և Վահրամաբերդ ( նախկին Ներքին Ղանլինջա) գ-երի միջև են գտնվում Մարմաշենի հռչակավոր վանքը և նրա շրջակա 3 եկեղեցիները: Գճից 1-2 կմ արմ. կա գ-ատեղի: Այս գ-երի մոտ, Ախուրյանի ձորում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հուշարձանների հետքեր: Շրջակայքում կան քարայր-բնակավայրեր, դամբարաններ: Հ. Մանանդյանը Մ-ի հետ է նույնացնում Պևտինգերյան քարտեզի Արտաշատ-Սեբաստուպոլիս ուղեգծի վրա նշանակված Գաուլիտա ( իր ուղղմամբ Գանլիտա) ճանապարհային կայանը: Մ-ից մոտ 2 կմ արմ. բնական ժայռի վրա պահպանվել են ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրություններից մեկը: Այդ ժայռի բարձրության վրա և շուրջը պահպանվում են Մ-ի բերդի( Վահանաբերդ) ավերակները: Այստեղ է ծնվել Խորհրդային Միության հերոս Հարություն Մկրտչյանը ( 1922):