Մարգարա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարգարա, (Маргара, Margara), Մարգարեի գյուղ, Մարգարի գյուղ, Մարկարա, Մարքարա - Գյուղ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ում, Հոկտեմբերյան ք-ից մոտ 18 կմ հր-արլ, Արաքսի ձախափնյա հարթավայրում, Մրգատու ծառերի մեջ թաղված: Տները տուֆակերտ են, թեք տանիքներով: Խմելու ջուրը վերցնում են արտեզյան ջրհորներից , իսկ ոռոգմանը` Հոկտեմբերյանի մայր առվից: 1831թ` ուներ 140, 1897թ` 1092, 1926թ` 843, 1939թ` 948, 1959թ` 974, 1970թ` 1101, 1979թ` 1174 բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կինո, գրադարան, մանկապարտեզ, զբոսաշրջիկների հանգրվան, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց, բաղնիք, Մ-ի մոտ է գտնվում Արաքսի գլխավոր կամուրջներից մեկը` Մարգարայի կամուրջը: Մարգարայի բնակչության նախնիների մեծ մասը եկել են Մուշից, Իգդիրից, Պարսկահայաստանից 1828-1831 թթ : Ունեցել է ս. Աստվածածին եկեղեցին,որը չի պահպանվել: 1903 թ ուներ միդասյան դպրոց: Մ-ին է Հովհ. Դրասխանակերտցու հիշատակած Վարդանակերտ ավանը, որի մոտ 703 թ տեղի է ունեցել ճակատամարտ, և Սմբատ Բագրատունու ղեկավարած հայկական զորքերը հաղթել են արաբներին: Այստեղ են ծնվել բանասիրական գիտ. դ-ր Ն. Մուրադյանը ( 1908-1982թթ) բժշկ. գիտ. դ-ր Գ. Մարգարյանը: