Մարգահովիտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մարգահովիտ, (Маргаhовит, Margahovit), Բոզի գեղ, Բոզիգյուղ, Թագավորանիս, Թագավորանիստ, Թաքավորանիստ, Համզաչիման - Գյուղ ՀԽՍՀ Գուգարքի շրջ-ում, Կիրովական ք-ից 17 կմ հր-արլ, Կիրովական-Դիլիջան խճուղու վրա, թեք հարթավայում: Գ-ում ամենուրեք կան մրգատու ծառեր և կարտոֆիլի ու կաղամբի բանջարանոցներ: Կլիման բավարար խոնավ է: Խմելու ջուրը բերված է մոտ 7 կմ հեռավորությունից: Ունի երկաթային բաղադրության հանքային աղբյուրներ: Տները քարաշեն են, կտուրներով: Շրջակայքը անտառապատ է: Ունի ծծմբակոլչեդանային և ոսկու հանքավայրեր: Նախկին Համզաչիմանը Մ. վերանվանվել 25. 1. 1978թ: 1831թ ուներ 186, 1897թ` 2117, 1926թ` 3729, 1939թ` 4064, 1959թ` 3678, 1970թ` 3543, 1979թ` 3574 բնակիչ: Մ-ի կաթնաանասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև կերային և բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ,պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, 2 մսուր-մանկապարտեզ, կինո, հեռախոսակայան. Կենցաղսպասարկման տաղավար, տեղամասայն հիվանդանոց, բաղնիք, հացի փուռ: Այստեղ են գտնվում Կիրովականի կաթի գործարանի պանրի արտադրամասը, կարի ֆաբրիկայի մասնաճյուղը: Կառուցվում է Մարգահովիտ-Մեղրաձոր երկաթուղային թունելը: Գ-ում կա նոր ժամանակների անշուք եկեղեցի: Մ-ի տարածքում գտնվում են Գզրավեն, Ձիթհանքեր, Այբասան գ-տեղիները: Աղստևի ակունքի մոտ գտնվող Սորսոփի կոչվող բլրի վրայից գտնված հնություններից երևում է, որ սա շատ հին (մ.թ.ա. 3-րդ հզ. ) բնակատեղի է: Հնուց շահագործվել են գ-ի մոտի ոսկու հանքերը: Այստեղ են ծնվել Սովետական Միության հերոս Ավագ Անտինյանը (1917), գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար` Զաքար Դերգյանը (1903):