Մասրուց Անապատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մասրուց Անապատը, (Масруц анапат, Masruts Anapat), Մասրուց վանք, Մասուրի վանք- Անապատ, վանք Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Գեղարքունիք գավ-ում: Գտնվում է ՀԽՍՀ Մարտունու շրջ-ի Ձորագյուղ գ-ի արլ. եզրին, հարթավայրում: Կանգուն է: Պարսպապատ, արտաքինից ուղղանկյուն, ներսից եռաբսիդ, գմբեթավոր կառույց է` շինված անտաշ քարերով. Համեմատաբար մշակված քարերից են շինված գմբեթը, կամարներն ու թմբուկը: Եկեղեցին կոչվում է ս. Կարապետ: Կառուցման մասին ստույգ վկայություն չկա: Ճարտարապետական հորինվածքով մոտ է Սյունիքի դպրոցի 9-10-րդ դդ. վանքերին: Պատերին եղած ամենահին արձանագրությունը սեղանի վրայի 1219 թ. Արձանագրությունն է: Եկեղեցում դրված խաչքարն ունի 1549 թ արձանագրություն: Կան արձանագրություններ 17-րդ դ. (1611թ) հիմնովին վերակառուցման մասին: Բակում, եկեղեցու շուրջը կան 16-17-րդ դդ. արձանագրություններով մի քանի խաչքարեր: տ Մսրյա վանք: