Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Մաստարա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մաստարա, (Мастара, Mastara), Մազդարա, Մասդարա-Գյուղ ՀԽՍՀ Թալինի շրջ-ում, Թալին քտա-ից 6 կմ հս, Արագածի հր-արմ փեշերին, երեք կողմերից շրջապատված է քարքարոտ լ-նաճյուղերով, իսկ հր-արմ կողմում փռված է արգավանդ դաշտը: Գ-ում ամենուրեք կան մրգատու ( ծիրանենի, խնձորենի, սալորենի) և դեկորատիվ ծառեր: Տները տուֆակերտ են, թեք տանիքով: Գեղատեսիլ է, կլիման`ցամաքային: Խմելու ջուրը բերված է Զովասար ( Ահագչի) գ-ից` 7 կմ հեռավորությունից: Ունի ընդարձակ արոտավայրեր և վարելահողեր, կարմիր և գորշ տուֆ, բազալտ, պեմզա, խարամ, ավազ: Գ-ի արլ. կողմով անցնում է Մ-ի սելավը: 1831թ ուներ 561, 1897թ` 1884, 1926թ` 1428, 1939թ` 2532, 1959թ` 2144, 1970թ` 2400, 1979թ` 2289 բնակիչ: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, 2 մանկապարտեզ,կենցաղ սպասարկման տաղավար: Մշակույթի տան բակում կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուծարձան: Մ-ում գործում է Երևանի ժամացույցի գործարանի մասնաճյուղը: 1957-68թթ այստեղ լույս է տեսել <<Մաստարայի կոլտնտեսություն>> թերթը: Մ. ուներ ձիթհանք, մինչև 1950-ական թթ գ-ով հոսող գետի վրա աշխատում էր 5 ջրաղաց: Ըստ Ի. Շոպենի վիճակագրության Մ. 1829-32թթ ուներ 97 ընտանիք, որից 22-ը այստեղ էին գաղթել Արմ. Հայաստանից ( Մուշից, Ալաշկերտից):

Տարբեր ժամանակներում Մ-ում բնակություն են հաստատել նաև Սասունի,Բասենի, Խնուսի, Կարսի, Խոյի և այլ շրջ-ներից գաղթածները:Մ. հայկական հնագույն բնակավայր է. Միջնադարում եղել է Այրարատի Արագածոտն գավ-ի նշանավոր ավանագյուղերից մեկը: Ըստ 1010 թ. մի արձանագրության` Մ. պատկանել Է Աշոտ Գ Բագրատունի թագավորի որդի Գագիկ Շահնշահին, որն այս արձանագրությամբ` գ-ը ազատել է հարկերից: 1015թ մի ձեռագրի վկայությամբ` Մ-ի հարկերը զիջել է Վահրամ Պահլավունին: Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի ժամանակներից ( 1655-1680) Մ. դարձել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածքը: Հիշատակված է իր ընդարձակ սահմաններով: Մ-ի տարածքում մինչև 20-րդ դ. կեսերը դեռևս պահպանվում էին Քյոհնա Մաստարա, Ալիքյադ, Դարաքյանդ, Սադախլի, Բալուլ, Թեջրլու ավերակ գ-երը: Գտնվում էր Երևան- Ալեքսանդրապոլ արքունական ճանապարհի վրա և ուներ արքուի իջևանատուն: 20-րդ դ. սկզբին այստեղ գործում էր միդասյան դպրոց: Հարուստ է հնություններով: Միջնադարյան Հայաստանի վաղ շրջ-ի ճարտարապետական ինքնատիպ կառույց է Մ-ի ս. Հովհաննես եկեղեցին: Սրա մի արձանագրությունում հիշատակված է, թե << Գրիգրասը շինեց Մաստարայի եկեղեցին Թեոդորոս Գնունյանց արքեպիսկոպոսի ժամանակ>> (մոտ 645թ): Կառուցողը Գրիգոր Մամիկոնյան իշխանն էր: Սակայն կարծվում է նաև, թե եկեղեցին կառուցվել 5-րդ դ, իսկ 7-րդ դ, 10-13-րդ դդ. վերանորոգվել է: Դրա ապացույցն են եկեղեցու ճարտարապետական խիստ արխաիկ ձևերը և հուշարձանի հնագույն շարքի վրա պահպանված հունարեն արձանագրություն: Բոլորաշեն, մեծ ու անսյուն, կենտրոնագմբեթ կառույց է, ( ինչպես Հռիփսիմեի տաճարը)` իր կաթողիկեով, ավանդատներով և սաղանով: 18-րդ դ. Շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889 թ. քանդել և եկեղեցին վարանորոգել են: Գ-ի անվան ծագումը ավանդությամբ կապվում է եկեղեցու կառուցման հետ: Ըստ ավանդության` Գր, Լուսավորիչը կեսարիայից բերել է ս. Հովհաննեսի մասունքները և մի մասունք թաղել է այստեղ,վրան կառուցել եկեղեցի ու գ-ին տվել Մ. անունը, որը նշանակում է << մասը տարա>>: Գ-ի Մազդարա, Մասդարա անվանումները Մ-ի տարընթերցումներն են, ընդ որում Մազդարան հին ձևերից է:

Գ-ում, եկեղեցուց անմիջապես հր. կա Թուխմանուկ անունով մատուռ, նրանից ոչ հեռու ս. Նշան փոքրիկ եկեղեցի,որ տեղացիներն անվանում են << ժաժկանց ավետարան>>: ՀՍ-արմ. Բարձունքի վրա պահպանվել են միջնադարյանամրոցի ավերակներ և Նախավկա (<<Նախավիկ>>) մատուռը, որը կառուցվել է 1897թ հին ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու տեղում;Գ-ի արլ. Կողմում գտնվում են հին ժամանակների գերեզմանոցը և մատուռի ավերակները: Մինչև վերջերս գետնի տակ անցած հին գերեզմանաքարերի մեջ դեռևս կանգուն էին մի շարք խաչարձաններ: Գերեզմանոցի տարածքի ներքին շերտերից դուրս են գալիս քարե սարկոֆագներ, այստեղ կան կրոմլեխներ:Մ-ից արլ, գերեզմանոցից վեր, մի լ-նաբազկի վրա վեհորեն կանգնած է Մ-ի նշանավոր մեծ խաչքարը ( 1223թ): Այստեղ են ծնվել գուսան Ենոք Կամսարյանը (…), բանաս. Գիտ. Դ-ր, պրոֆ. Հովհաննես Բարսեղյանը ( 1920), դրամատուրգ, դերասան Գևորգ Գևորգյանը (1924), գեղանկարիչ Լևոն Թադևոսյանը ( 1950), գիտական, մշակութային, կուսակցական-հասարակական աշխատանքի այլ անվանի մարդիկ: