Մասիս գյուղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մասիս, (Масис, Masis), Թոխանշալի, Թոխանշալու, Թոխանշահլի, Թոխանշահլու, Թոխանջալու, Տոխանշալու,Տողանշահլի- Գյուղ ՀԽՍՀ Արտաշատի շրջ-ում, Արտաշատ ք-ից 7 կմ հս-արմ, Երևան-Արտաշատ խճուղու վրա այգեվետ հարթավայրում: Տները նորակերտ են, խմելու ջուրը` Գառնիի ջրմուղից: Նախկին Թոխամշալուն Մ. է վերանվանվել 20. 8. 1945թ: 1831թ ուներ 176, 1897թ` 543, 1926թ` 473, 1939թ` 587, 1959թ` 935, 1970թ` 1382, 1979թ` 1437 հայ բնակիչ: Բնակչության նախնիները ( 43 տ) այստեղ են եկել Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավ-ներից 1828-28 թթ: Մ-ի կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, սերմնաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մծակույթի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան, սպորտային համալիր: Գ-ում կա կիսավեր եկեղեցի: Այստեղ է ծնվել պատմ. գիտ. թեկնածու, կուսակցական-պետական աշխատող Բալաբեկ Մարտիրոսյանը(1905-1972):