Մայիսյան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մայիսյան, (Маисян, Mayisian), Օրթաքիլիսա- Գյուղ ՀԽՍՀ Ախուրյանի շրջ-ում, Ախուրյան գ-ից 14 կմ հս-արմ, հարթավայրում, Լենինական-Թբիլիսի երկաթուղու վրա:Այստեղով է անցնում Լենինական-Ղուկասյան խճուղին: Ունի արգավանդ հողեր: Տեղումները բավարար են, կլիման` ցուրտ:Տները տուֆակերտ են, թեք տանիքներով:Գ-ում կան խնձորենիներ, բալենիներ, ուռենիներ: Շրջակայքում կան սև տուֆի պաշարներ: Խմելու ջուրը բերված է 4 կմ հեռավորությունից: Մ. է վերանվանվել 26.4.1946թ: 1831թ ուներ 231, 1897թ` 677, 1926թ` 774, 1939թ` 967, 1959թ` 1004, 1970թ` 1065, 1979թ` 1210 բնակիչ: Կարտոֆիլաբանջարաբուծական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասանպահությամբ: Այստեղ են գտնվում ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության նորոգման գործարանը և ջերմատնային տնտեսությունների տրեստի ջերմոցային տնտեսությունը: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, հեռախոսային կայան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղ սպասարկման տաղավար, բուժկայան: 19-րդ դ. վերջերին ուներ ուսումնարան: Մ-ի Տիրանավոր ս. Աստվածածին եկեղեցին, շինված խաչաձև հատակագծով, սև և կարմիր տուֆից (7-րդ դ.), ունի արձանագրություններ: Այստեղ է ծնվել նկարիչ Աշոտ Հովհաննիսյանը (1929թ):