Մայակովսկի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մայակովսկի (Mayalovski, Маяковски), Շաաբ, Շահաբ, Շահապ, Շհաբ, Սահաբ- Գյուղ ՀԽՍՀ Աբովյանի շրջ-ում, Աբովյան քտա-ից 3 կմ հր-արլ, մեղմաթեք սարալանջի և հարթավայրի վրա թաղված մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ: Բարեկարգ է, ունի մեկ և երկհարկանի քարաշեն առանձնատներ: Ասֆալտապատ խճուղով կապված է Երևան- Սևան մայրուղու հետ: Կլիման զով է, առողջարար: Ղմելու ջուրը վերցվում է Երևանի ջրմուղից, ոռոգմանը` Կոտայքի ջրամբարից:Նախկին Շահաբը Մ. է վերանվանվել 11.4.1940թ: 1831թ ուներ 134, 1897թ` 532, 1926թ` 767, 1939թ` 1939թ` 938, 1959թ` 904, 1970թ` 1143, 1979թ` 1609 հայ բնակիչ:Մ-ի ծխախոտական-անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, ծիրան, սալոր ), բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Մ. Բալահովտի հետ կազմում է Երևանի անասնապահական- անասնաբուժականցինստիտու ուսումնափորձական տնտեսությունը:Գ-ում գտնվում է ինստիտուտի կովաբուծական ֆերման: Ունի լիմոնադի, հացի գործարաններ, տրիկոտաժեղենի ֆաբրիկա, սև և կարմիր տուֆի հանքավայրեր: ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, բուժկայան: Մ-ի բնակիչների նախնիները հիմնականում եկել են 1828-30 թթ Սալմաստ գավ-ի Հիջվազ գ-ից:Գ-ի մեջ կա կարմիր սրբատաշ տուֆից շինված, գմբեթավոր եկեղեցի ( 19-րդ դ.): Գ-ի արլ, գերեզմանատան մեջ պահպանվում է դարձյալ սրբատաշ տուֆից կառուցված (19-րդ դ.) գեղեցկաշեն եկեղեցին: Մ-ում են ծնվել բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը (1919), ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ, ջութակահար Զոյա Պետրոսյանը, երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանը (1928):