Մաղավուզ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մաղավուզ, (Магавус, Maghavus), Մագավուզ, Մագավազ, Մղաուզ, Չարդախլի, Չարդախլու, Չարտախլու – Գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարդակերտի շրջ-ում, շրջկենտրոնից մոտ 12 կմ հս-արմ, Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում, բարձր լ-նահովտում: Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Ջևանշիրի գավ-ի մեջ և 1890թ ուներ 75 տ, 1908թ`643 հայ բնակիչԱյժմ բերի հողատարածություններով, շեն ու բազմամարդ գ. Է: Նրա խաղողագործական պետական տնտեսությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո,մանկապարտեզ, բուժկայան: Մ-ի բնակիչների նախնիները այստեղ են եկել Սյունիքի համանուն գ-ից: Մ-ում կա քարաշեն եկեղեցի (19-րդ դար), իսկ շրջակայքում պահպանվել են Թուխկասարի (8-րդ դար), Անապատ(12-րդ դար ), Երեք-Մանկանց(17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար ), Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ, գ-ատեղիները: Այստեղ է ծնվել նշանավոր հայագետ, հայ մշակութային գործիչ, Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը(1867-1952):