Մալիշկա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մալիշկա, (Малишка, Malishka), Մալիշկ, Մալիջկա, Մանիշկա, Մանիֆիշկա,-Գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջ-ում, շրջկենտրոնից 6 կմ հր-արլ, Արփայի աջակողմյան Մալիշկա վտակի ափին, Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոճանապարհին: Ձգվում է մոտ 2 կմ երկար: Գ. Ունի հանքային աղբյուր: Ամբողջովին ծածկված է պտղատու և խաղողի այգիներով: Կլիման չորային է: Արտերը, Այգիներն ու ծխախոտի պլանտացիաները ոռոգվում են Մ-ից քիչ վերև բխող հորդ աղբյուրների ջրով: Տները բարեկարգ են` թեք տանիքներով, շատերը` երկհարկանի են, քարաշեն: Ունի լայն ու բարեկարգ փողոցներ: 1831թ ուներ` 261, 1897թ` 1281, 1926թ` 1808, 1939թ` 2368, 1959թ` 2715, 1970թ` 3538, 1979թ` 3980 բնակիչ: Վերջին տարիներին հիմնվել է 3 նոր թախամաս`214 ընտանիքի համար: Կոլտնտեսության հիմնական զբաղմունքը խաղողագործությունն է: Զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ: Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ,մշակույթի տուն, ակումբ, գրադարան, հեռախոսացանց, կենցաղի սպասարկման տաղավար, մանկապարտեղ, հիվանդանոց,բուժկայան: Թեև հին ժամանակներում չի հիշատակվում, բայց Վայոց ձորի ամենաբազմամարդ հայաբնակ գ-ն է: Տեղացիները ավանդությամբ ասում են,թե Մ-ի տեղում լիճ է եղել որից էլ իբր առաջացել գ-ի անունը, որը ստուգաբանվում է << մի լիճ կա>>:

Մի այլ ստուգաբանությամբ Մ բացատրվում է որպես << Մհալի ( գավ-ի) աչք>>, Այս գ-ը շենացել է միայն 1826-28թթ ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով Պարսկահայաստանից ներգաղթ կատարած հայերից 125 ընտանիք հաստատվում է այստեղ ու շենացնում այն: Գ-ը զարգանում է հատկապես գավառապետ Պետրոս Մադաթյանի օրոք: Վերջինիս խնդրանքով թույլտվություն է ստացվում մայիսի 28-ից միչև հունիսի 4-ը այստեղ տոնավաճառ կազմակերպելու մասին: Այս առիթով գ-ում շինում են բազմաթիվ կրպակներ, որոնք սակայն շուտով ամայանում են: 1905թգ-ում կային ս. Գևորգ եկեղեցի(1805թ), մի քնի կրպակներ, պետական միդասյան դպրոց: Մ-ից 3 կմ հր-արլ գտվում են պատմական Մոզ քաղաքի <<ավերակները>> (7-15-րդ դդ), մոտ 5 կմ հս. ս. Խաչ վանքն ու Արգյազ գ-տեղին: Գ-ի շրջակայքում են գտնվում Ղազանչայ և Սոլյանի միջնադարյան ամրոցները, Փշագյոլ, Դաշաթլի գ-տեղիները խաչքարեր, դամբարաններ, խաչքարերով գերեզմանոցներ (10-15-րդ դդ): Այստեղ են ծնվել կենսաբ գիտ. դ-ր, պրոֆ Ա. Մարգարյանը(1906թ), իրավաբ. գիտ. դ-ր Հ. Հովսեփյանը(1926թ), իրավաբ. գիտ. դ-ր Ն. Այվազյանը(1940թ):