Մադինա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մադինա, (Мадина, Madina), Մադինա Վերին, Մատինա Վերին, Մեդինա - Գյուղ ՀՍՍՀ Մարտունու շրջ-ում, Մարտունու շրջկենտրոնից մոտ 10 կմ հր-արմ, Արգիճի գետի ստորին հոսանքի ձախ ափին, բարձրադիր ու գեղատեսիլ սարալանջին ավելի քան 2100 մ բարձր. վրա: Ձմեռը ձյունաշատ ու բքառատ է , ամառները` զով ու առողջարար: Ունի ընդարձակ արոտավայրեր ու խոտհարքներ: Տները քարակերտ են, թեք տանիքներով: Ունի խմելու լավորակ ջուր:1897թ ուներ 346, 1926թ` 85, 1939 թ` 517, 1959 թ` 799, 1970թ` 1034, 1979թ` 861 բնակիչ: Կոլտնտեսությունը զբաղվում է հացահատկի , կարտոֆիլի, ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ ու անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, գրադարան, կինո, հեռախոսակայան, կենցաղի տուն, բուժկայան: Գ-ի բնակիչները եկել են նույն շրջ-ի Ներքին Գետաշեն գ-ից 1922 թ: Գ-ից հս. գեղեցկատես սարալանջին գտնվում է Մադինա ՀԷԿ-ը, որն աշխատում է համանուն ջրանցքով բերվող Արգիճի գետի ջրով: Ունեցել է ավերակ եկեղեցի : Մ-ից մոտ 2 կմ հր, գետափնյա սարալանջին կան բնակավայրի ավերակներ, գերեզմաններ, խաչքարեր, իսկ արլ. կողմում կան ամրոցի մնացորդներ: