Հրազդան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հրազդան, (hРаздан, Hrazdan), Ախտա, Ախտախազսի Ներքին, Ախտա Ներքին, Կորկոտիս , Կորկոտիտ, Ռուսական Ախտա Հանրապետական ենթակայության քաղաք ՀՍՍՀ– ում, Հրազդանի շրջ-ում, Հրազդան գետի վերին հոսանքի տարածքում, Երևանից 40—42 կմ հս: Ե/կ է Երևան —Իջևան երկաթուղու վրա է: Բարձր 1766 մ: Ք-ի գրաված տարածքի ռելիեֆը խիստ կտրտված է ձորակներով մասնատված բավական զառիթափ լ–նալանջերի, գետահովիտների, առանձին բլուրների ու, ժայռերի և շատ փոքրիկ հարթավայրերի մի զուգորդություն, որ ք ընդհանուր համայնապատկերը դարձնում Է գեղատեսիլ, բայց քաղաքաշինության համար հարուցում լրացուցիչ դժվարություններ։ Կլիման խիստ արտահայտված բարեխառն է, որին հատուկ են զով ամառները, բավական ցուրտ ձմեռները: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,8° է, Հրազդանի հովտի մյուս մեծ ու փոքր բնակավայրերի նման Հ-ում ևս քամիներ շատ են լինում : Մթնոլորտային տեղումները տարեկան հասնում են ավելի քան 40ճ մմ։ Ջրառատ է։ Նրա միջով հոսում է Հրազդան գետը, որի վրա ստեղծված է ՀԷԿ-ի կանոնավորիչ լիձը: Շրջակայքում կան արդյունաբերական հումքերի, հատկապես նեֆելինային սիենիտներ, կրաքարեր, կավեր, երկաթի պաշարներ, որոնք Կապուտանի երկաթահանքերի հետ միասին հումք են մատակա-րարում Երևանում գործող մաքուր երկաթի գործարանին: Նախկինում կոչվում էր Ներքին Ախտա: Ախտա անվան ծագումը ժողովուրդը կապում է օտար համանուն ոմն իշխանավորի անվան հետ, որ կասկածելի է։ Նրա մյուս անունը` Հ, արմել է գետի անունով, որի ափերին գտնվում է ք։ Իսկ Հ անուն Հնագույն ծա-գում ունի: Ոմանք այն նույնացնում են ուրարտական, սեպագրերում հիշատակված Իլգարունի գետի հետ։ Իսկ ժողովրդական ստուգաբանության համաձայն Հ ծագել է "հուր" և "ազդել" բառերից։

Հ նախկինում դաշտավարությամբ և անասնապահությամբ զբաղվող սովորական գ էր, որի բնակչության թիվը հազիվ մի քանի հարյուր մարդու էր հասնում: 1959-ին ք արդեն ուներ 7630, 1976-ին՝ 35137 բնակիչ։ 1930 թ մինչև օրս Հ ՀՍՍՀ Հրազդանի (Ախտայի) վարչական շրջ-ի կենտրոնն Է։ Արդյունաբերության ։ տրանսպորտի, տնտեսության մյուս ճյուղերի զարգացման , ընդարձակման, բնակչության աճի հետևանքով 30.6.1959 թ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը հրամանագրով այն վերանվանեց Հ և համարեց ք։Հ հանրապետության արդյունաբերության կարևոր կենտրոններից է և արտադրական բոլոր թելերով կապված է Երևանի հետ։ Աբովյանի նման Հ էլ մայրաքաղաքի արբանյակ ք—ներրց է: Վերջինս առաջին հերթին էներգետիկ մեծ հանգույց է: Այս տէղ կառուցված ՀԷԿ-ի ու երկու ԶԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարվաժության գծերով հաղորդվում է հանրապետության ք-ներին ու արդյունաբերական կենտրոններին: Դրանք միացված են Անդրկովկասի և մյուս հեռավոր հանրապետությունների էլեկտրացանցին և վերջինիս հետ կազմում են մի միասնություն: Սևանա լիճը հնարավոր բարձր մակարդակի վրա պահպանելու համար Սևան —Հրազդանի կասկադի ՀԷԿ-երը (որոնց թվում և Հրազդանի շրջ-ի տարածքում գտնվող Աթարբեկյան ու Գյումուշ ՀէԿ -երը ) թերծանրաբեռնվածությամբ են աշխատում և փաստորեն միայն կարգավորողի դեր են կատարում: Ընդհանրապես դրանց հզորությունը ՋԷԿ-ի համեմատությամբ շատ փոքր Է։ Այժմ արդեն գործում են պետական շրջանային ՋԷԿ-ի բոլոր բլոկները։ Պետական շրջանային այդ էլեկտրակայանի առաջին հերթը շահագործման է հանձնվել 1971 թ հունվարին։ Ներկայումս Հ—ում գործում են մեկ և կես տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկութուններ։ Նշված էլեկտրակայաններից բացի, Հ-ի արդյունաբերական ձեռնարկություններից են` քարհանքերը , "Մեքենաշինարար", երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, սառցակոմբինատը, գարեջրի, հացի գործարանները, կենցաղսպասարկման կոմբինատը և այլ ձեռնարկություններ։ Ք–ի արդյունաբերական ձեռնարկություններից արդեն լայն ճանաչում են ստացել մի քանի նոր գործարաններ, որոնց արտադրանքը սպառվում է ոչ միայն ՀԽՍՀ-ում, այլևվ նրա սահմաններից դուրս Միության տարբեր շրջ-ներում ու հեռավոր անկյուններում ։ Սննդարդյունաբերության ձեռնարկություններից կարևոր նշանակություն են ստացել հատկապես գա գարեջրի գործարանն ու սառցակոմբինատը, որոնց նշանակությունը չի սահմանափակվում միայն Հրազդանի շրջ-ով: Հ Երևան—Սևան էլեկտրաֆիկացված երկաթուղույին կայարաններից է և երկաթուղային մշտական հաղորդակցություն ունի մայրաքաղաքի հետ: Այդ երկաթուղով փոխադրում են ամենատարբեր տեսակի ապրանքներ ցեմենտ կրաքար ։ մեքենաներ, արդյունաբերական զանազան ապրանքներ են։ Դրանով հազարավոր հանգստացողներ են գնում դեպի Սևանի ափերը, Հանքավանի հովիտը, Ծադկաձոր և այլուր։ Այստեղով է անցնում Երևան—Սևան ավտոմայրուղին հանրապետության բարեկարգ և ամենաբանուկ ճանապար՚հը: Դրանից բացի, Հ առանձին խճուղով կապված է Ծաղկաձորի և Հանքավանի հովտի բնակավայրերի հետ , իսկ տեղական ճանապարհները ձգվում են դեպի շրջ—ի մյուս բոլոր բնակավայրերը:

Գյուղատնտեսությունը Հ—ի տնտեսության հիմնական ճյուղերից է։ Ք—ի տարածքում գոյություն ունեն պետական երեք զարգացած տնտեսություններ: Դրանք են` Հ–ի ու Աթարբեկյանի կաթնաանասնաբուժական պետական տնտեսությունները և Ջրառատի կաթնաանասնաբուծական համալիրի պետական տնտեսությունը: Դրանց հիմնական ճյուղերը կազմում են անասնաբուժությունը (խոշոր և մանր ե եղջերավոր պտղաբուծությունը (հիմնականում խնձորի, տանձի և սալորի մշակություն), դաշտավարությունը, բանջարաբուծությունը , թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը: Արտադրված գյուղանտեսական մթերքների մի մասն սպառվում է տեղում, մի մասն առաքվում է Երևան, իսկ մի մասն էլ տրվում է սննդարդյունաբերության ձեռնարկություններին հետաագա վերամշակման համար: Շատ մեծ թափով է ավելացել Հ-ի բնակչությունը։

Արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով այն դարձել է ՀՍՍՀ-ի բազմամարդ ք–ներից մեկը։ Անհավատալի արագ է աճել նրա բնակչությունը մանավանդ 1970—76 թթ: Այդ բացատրվում Է արդյունաբերության բուռն զարգացմամբ և նախկին 2—3 գ—եր ու ավաններ ք-ին միացնելով։ Նրա հին բնակիչները եկել են 1828-29 թթ Մակուից, Սալմաստից, առաջին համաշխարհային պատերազմ ի տարիներին ՝ Սասունից,Կարսից, իսկ սովետական ժամանակշրջ-ում՝ շրջակայքի գ–երից, Կիրովականից, հանրապետության մյուս շրջ-ներից, հարևան հանրապետություններից։ ինչպես և արտասահմանյան երկրներից՝ հայրենադարձության շնորհիվ: Բնակչության մեծագույն մասը կազմում են հայերը։ Այստեղ ապրում ու աշխատում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, և այլք։ Հիմնական զանգվածները կազմում են բանվոր-ծառայողները և գյուղացիությունը։ Բանվորների մեջ մեծ տոկոս են կազմում բարձր որակավորում ունեցող արհեստավորներն ու վարպետները։ Բարվոք վիճակում է գտնվում բուժսպասարկման ու առողջապահության գոր-ծը։ Ք–ում գործում են նորակառույց հարմարավետ բուժհիմնարկներ և մի ամբողջ շարք մանկապարտեզ-մանկամսուրներ:

Հ—ում կառուցվել է մարզադաշտ ու մարզական պալատ, կան մի շարք մարզա-Հրապարակներ։ Լ—ի ԼՐ-շ-ում է գտնվում Ծաղկաձորում համամիութենական ս-որտբազահամալիրը, որն իր կարևոր ազդեցությունն է թողնում ք սպորտային կյանքի վրա։ Հ-ի զգալի մասն ապահովված Է ջրմուղով ու կոյուղով։ Արդյունա-բերությունն ու բնակարանները գազիֆիկացված են։ Հ բնական վառվող գազ է ստանում Ղազախ—Երևան գազամուղից: Ք-ում գործում են երկու հյուրանոց, որոնցից մեկը ("Հրազդան" անունով նորակառույց է և հարմարավետ։ Հ գրավում է ընդարձակ տարածություն: Նա իր մեջ ընդգրկում Է նախկին Ներքին Ախտա, Աթարբեկյան, Ջրառատ գ–երը և ցեմենտի գործարանին կից ստեղծված միկրո-շրջ-ը` "Մեքենաշինարար" խոշոր գործարանի բանվորական ավանը։ Ք ունի գործող հեռանկարային գլխավոր հատակագիծ, որի կիրառումը սակայն կապված է մեծ դժվարությունների հետ։ Տեղանքի խիստ կտրտվածությունը, նշված գ-երի տները, որոնց մեծ մասը կառուցված Է առանց գլխավոր հատակագծի պահանջները հաշվի առնելու, խանգարում են ք մի ընդհանուր գլխավոր հատակագծի ենթարկելուն: Այնուամենայնիվ, Հ-ի կենտրոնական մասը և արդյունաբերական միկրոշրջ–ը կառուցապատվել են հիմնականում գլխավոր հատակագծով։ Այստեղ բացված են նոր փողոցներ, որոնց կառուցապատված են բազմահարկ շենքերով ու լայնահուն ու ծառազարդ են: Հ–ի կանաչ տարածություններից ուշագրավ է նրա զբոսայգին։ Ք-ին մի առանձին գեղեցկություն է տալիս ՀԷԿ-ի կանոնավորիչ լիճը, որտեղ կազմակերպված է նավակային ու– ղևորություն։ Ք ամենագեղեցիկ մասը բանավանն է ու կենտրոնը։ Այդ մասերում այժմ կառուցվող շենքերը կարկասային են, 9 —12 հարկանի։ Արագորեն մեծանում է ք բնակելի ֆոնդը։ Ք փողոցներից կարելի է նշել՝ էներգետիկների, Զբոսայգու, Հանգսայան, Խանջյանի են: Բավական լավ է ձևավորվում Կայարանամերձ հրապարակը։ Ք–ում 1972-ին կանգնեցվել է Վ. Ի. Լենինի Հուշարձանը: Ջրառատ թաղամասում է գտնվում 1941-45 թթ:

Հքյրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշասյունկոթողը: Նույնպիսի հուշարձան է կառուցվել Աղ-բյուրակ թաղամասում: 1976-ին Հ-ի կանաչ մակերեսը հասնում էր 60 հա, իսկ ջրայինը՝ 30 հա: Հիշատակության արժանի կառույցներից են "Հրազդան" հյուրանոցը, երկու հանրախանութների շենքերը, վարչական շենքը, լեռնաքիմիական տեխնիկումի ու սպորտ դպրոցի շենքերը են։ Ք խոշորացման համապատասխան մեծանում է նաև բնակարանային ֆոնդը։ 1971 — 75 թթ շահագործման է հանձնվել 110 հա գ քաո մ բնակելի տարածություն, իսկ 1976 թ 10 ամիսների ընթացքում՝ 16 հազ քառ մ։ Ք ունի հասարակական սննդի ու սպասարկման համապատասխան կ ետ ե ր` ճաշարաններ, ռեստորաններ (որոնց թվում "Ծովինար" և "Հրազդան" ռեստորանները\, խանութներ (այդ թվում "Աղբյուրակ" հանրախանութը, վերանո-րոգման կետեր, արհեստանոցներ, լվացքատուն, քիմմաքրման կետ են: Ք-ում գործում են շրջանային հիվանդանոց (250 մահճակալով), ծննդատուն (100 մահճակալով 2 պոլիկլինիկա, արյան փոխներարկման և սանիտարահամաճարակային կայաններ, 2 գեղատուն։ 1978-79 ուստարում Հ-ում կային 15 հանրակրթական (14-ը` միջնակարգ), 2 երաժշտական, կերպարվեստի, մարզական դպրոցներ, ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական ուսումնարան, 12 մսուր-մանկապարտեզ, կապի հանգույց, մշակույթի 2 տուն, 4 ակումբ, 11 գրադարան, 2 կինոթատրոն, պատկերասրահ, պիոներական և Էներգետիկների պալատներ։ Ք-ում հրատարակվում է "Հրազդան" շրջանային թերթը։ Հ առաջին գլխավոր հատակագիծը մշակել է Ալ. Թամանյանը 1927—28 թթ: 1961–63-ին կազմվել է ք գլխավոր նոր Հատակագիծը` 1980 թ հաշվարկային ժամկետով, որից հետո կազմվել է այժմ գործող թվով երրորդ գլխավոր հատակագիծը: Ք ունի 3 հիմնական զանգված (հր, կենտրոնական, հս): Այստեղ են ծնվել գրաբարագետ, բանաստեղծ-թարգմանիչ Վազդեն Գևորգյանը (1922) և սոց. աշխ. հերոս Ս. Հունանյանը: