Հուշակերտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հուշակերտ, (hУшакерт, Hushakert), Շախվառուտ, Շահվառուտ, Շահվառուտ, Շահվարիտ, Շավառուտ, Շավարուտ - Գյուղ ՀԽՍՀ Բաղրամյանի շրջ-ում, Նախկինում ` Երևանի նահ-ի Էջմիածնի գավ-ում: Հ է վերանվանվել 3.7.1968 թ: 6.5.83 թ. Հ անջատվել է Նոր Արմավիրի գ—սովետի կազմից, կազմվել է Հ—ի գ-սովետ, որի կազմում մտցվել Է նաև N 4 սովխոզին կից ավանը։ Գտնվում է Հոկտեմբերյան ք-ից 9 կմ հր-արմ, խճուղու վրա, հարթավայրում , Արաքս գետի ձտխափնյակում , թաղված փարթամ այգիների մեջ։ Տները թեք տանիքով են , քարակերտ ու հարմարավետ: Խմելու ջուրը՝ արտեզյան ջըհորներից , ոռոգելունը` Հոկտեմբերյանի մայր ջրանցքից։ Գ-ից հր-արմ հայտնաբերվել Է բնական այրվող գազ: 1831-ին ուներ 59, 1897-ին՝ 161, 1926-ին՝ 119, 1939-ին՝ 171, 1959-ին` 386, 1970-ին`617, 1979-ին՝ 743 բնակիչ։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ , պտղաբուծությամբ, բանջարա-բուծությամբ, խորդենու մշակությամբ, անասնաբուծությամբ : Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, մսուր-մանկապարտեզ, գրադարան , մշտական կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան , կապի բաժանմունք: