Հորս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հորս, (hОрс, Hors), Գորս, Խորս, Հորք, Ղորս - Գյուղ ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջ-ում, Սուլեմա գետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սուլեմա և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հեռավորությամբ: 1831-ին ուներ 219, 1897-ին` 1136, 1926-ին` 551, 1939-ին` 938, 1959-ին`649, 1970-ին`607, 1979-ին`474 հայ բնակիչ:Միավորված է Շատինի անասնապահական, խաղողագործական, ծխախոտագործական պետական տնտեսության հետ: Ունի 8-ամյա դպրոց, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Համապատասխանում է պատմական Վայոց ձոր գավ-ի Հորք գ-ին, որի ավերակները փըռված են ընդարձակ տարածության վրա: Գ-ում և շրջակայքում պահպանվել են մի ավերակ եկեղեցի, ընդարձակ գերեզմանատուն` 13-14-րդ դդ խաչքարով և մի գեղակառույց շինության մնացորդներ: Վերջինս համարում են Օրբելյան Չեսար իշխանի պալատը (դարպասը):