Հորբատեղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հորբատեղ, (hОрбатег, Horbategh), Խորվադեխ, Խորվատեղ, Հոբատեխ, Հորբադըխ, Հորբադրդ, Հորբադիխ, Հորբադիր, Հորբադղ, Հորբատեխ, Հորբատին, Ոստիկ, Օռբետեղ - Գյուղ ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջ-ում, Եղեգիս գ-ից մոտ 5 կմ հեռավորությամբ, Վարդենիսի լշ-ի հր փեշերին, Արտաբուն գետի ափին:1831-ին ուներ 35, 1897-ին` 406 թուրք բնակիչ: 1926-ին` 160, 1939-ին` 402, 1959-ին` 252, 1970-ին`244, 1979-ին` 210 հայ բնակիչ: Միավորված է Եղեգիսի անասնապահական պետական տնտեսության հետ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գ-ում և շրջակայքում պահպանվել են ս Հրեշտակի եկեղեցին (1692 թ), զույգ խաչքարեր (1291), գերեզմանոց (14-17-րդ դդ):