Հովունի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հովունի, (hОвуни, Hovuni), Եսաղուլ, Հովնունի, Յասադուլ, Յասավուլ, Յասաաուլ, Փյունիկ - Գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջ-ում, Լենինական-Ղուկասյան ավտոճանապարհի ձախ կողմում, Մայիսյան գ-ից 3 կմ արմ : Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ի մեջ: Հ է վերանվանվել 7.12.1945 թ: Տները նորակերտ են ու բարեկարգ: 1831-ին ուներ 332, 1926-ին`165, 1939-ին`331, 1959-ին`412, 1970-ին` 455, 1979-ին` 475 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասն այստեղ է եկել Արմ Հայաստանից 1829-31 թթ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, անասնաբուծությամբ: Ունի 8-ամյա դպրոց,ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Օգտվում է բնական այրվող գազից: