Հովիտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հովիտ, (հОвит, Hovit, Հանքաշեն, Քյափանակ Փոքր - Գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջ-ում , Լենինական ք-ից 10 կմ հր-արլ, մերկ ու սրածայր բլուրների միջև,Փամբակի լշ-ի փեշերին: Գ-ի առաջ տարածվում են արգավանդ հողեր: Ունի բազալտի , տուֆի և պեմզայի պաշարներ: Կլիման ցուրտ է, տեղումները` սակավ: Տները քարակերտ են, թեք տանիքով: Ծառազուրկ է : Խմելու ջուրը բերված է 2 կմ հեռավորությունից: Հ է վերանվանվել 7.12.1945 թ: 1831-ին` ուներ 101, 1897-ին` 608, 1929-ին` 504, 1939-ին` 578, 1959-ին`543, 1970-ին`538, 1979-ին`492 հայ բնակիչ: Սրանց նախնիները եկել են Կորսից 1829-30 թթ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գ-ից 2 կմ արլ պահպանվել են մի գ-ատեղի և խաչքարեր: