Հոռոմայր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հոռոմայր, (hОромайр, Horomayr) – Հոռոմայրի ս Նշան, Հոռոմայրի վանք Հոռմայի ս Նշան, Հոռմայր, Հոռմայրի վանք, ս Նշան, ս Ուխտ – Վանք Մեծ Հայքի Գուգարք աշխ-ի Տաշիրք գավ-ում:Հալիրը գտնվում է այժմյան ՀՍՍՀ Թումանյանի շրջ-ի Օճուն գ-ից 2-2,5 կմ հր-արլ, Դեբեդի ձախ ձորակողին և ասրավանդի վրա: Հիշատակվում է 7-րդ դ-ից: Սակայն, ավաբդության ասելով, վանքը հիմնադրվել է 8-րդ դ-ում` հույն իշխան Վասիլի ձեռքով, որը հայերի դեմ պատերաղմելիս ծանր հիմանդացել է և միայն Հովհան Օձնեցու աղոթքով բուժվել: Ըստ ավաբդության, այդ “հրաշքից” հետո իշխանը արձակել է զորքը, հիմնել այս վանքը և սկսել ճգնել: Իբր դրա պատճառով էլ այն կոչվել է Հ: Հ-ի գլխավոր տաճարը, որ թաղածախկ, միանավ, բազալտակերտ կառույց է, կրում է ս Նշան անունը և կառուցվել է Զաքարե ու Իվանե Զաքարյանների կողմից 1187թ, իսկ տանիքի զանգակատունը 1290թ գործ է: Վանքն ունի գերեզմանատուն` 13-րդ դ-ի խաչքարերով ու տապանաքարերով: Սարավանդի վրայի 2 միանավ եկեղեցիները 1206-ին կառուցել է տվել վանահայր Սամվել (ճարտարապետ` Գրիգոր Քարագործ): Նրանց միջև գտնվում է գավիթը: Վերջինս քանդակազարդ է և կոռուցված է կաթնագույն տուֆից: Շրջակայքում կան մի քանի քարայրներ: Եղել է մշակույթի, հատկապես գրչության կենտրոն, ուներ ընդարձակ գրանտներ: Բավական լավ վիճակում հասել է մինչև մեր օրերը: