Հողմիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հողմիկ, (hОгмик, Hoghmik), Իլլի, Իլլի Ղարաքիլիսա, Իլլու- Գյուղ ՀՍՍՀ Ամասիայի շրջ-ում, նրա հր-արլ մասում, Իլլիգետի ափին, Ջրաձոր գ-ից 4 կմ արլ, լ-նալանջի վրա: Ջրառատ է, խիստ կլիմայական պայմաններով: Տների մեծ մասը թեք տանիքով է, նորակերտ: Խմելու ջուրը բերված է թ կմ հեռավորությունից: Հ է վերանվանվել 25.1. 1978 թ: 1831-ին ուներ 175, 1897-ին` 762, 1926-ին` 462, 1939-ին`736, 1959-ին 324, 1970-ին 417, 1979-ին՝ 425 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային և կորային կուլտուրաների մշակությամբ: Ունի 8–ամյա դպրոց, ակումբ, գրադարան , կինո, բուժկայան։Այժմյան եկեղեցին կառուցված է 1850 թ նախկին եկեղեցու տեղում: Այստեղ պահվում էր Ալևոր անունով մի ձեռագիր Ավետարան՝ գրված Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով 1601 թ: Գ-ի հողատարածքում, Ախրուրյանի վտակի ափին, հրվանդանի վրա, Ջրաձոր գ-ից մոտ 3 կմ արլ, բացվել Է հելլենիստական ժամանակաշրջանի մեծ բնակավայրի ուշագրավ մի հատված, որն ըստ երևույթին պաշտամունքային կաոույց է` երկու մեծ սրահներով, որոնցից մեկը հենված Է եղել ութ սյուների վրա: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հիանալի խեցեղեն և ոսկրարանական նյութեր: