Հոկտեմբեր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հոկտեմբեր, (hОктембер, Hoktember), Սարդարաբադ, Սարդարապատ - Գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ում, Հոկտեմբերյան ք-ի հր-արմ կողմում, արգավանդ հարթավայրում, թաղված մրգատու և խաղողի այգիների մեջ: Տները տուֆակերտ են, թեք տանիքով:Փողոցները ուղիղ են, երկու կողմերից ծառազարդ: Խմելու ջուրը` արտեզյան ջրհորներից: Հ է վերանվանվել 3.1.1935 թ:

1831-ին ուներ 1487, 1897-ին`2240, 1926-ին` 2831, 1939-ին`2585, 1959-ին`3574, 1970-ին`4529, 1979-ին`4755 հայ բնակիչ: Բնակիչների մի մասը այստեղ է եկել Արմ Հայաստանից` Մուշից, Վանից, Ալաշկերտից: Կոլտնտեսություն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ, անասնաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, մսուր-մանկապարտեզ, կինո, կենցաղասպասարկման տաղավար, հիվանդանոց, բաղնիք, ալրաղաց, ջերմատներ: Այստեղ են գտնվում Սարդարապատ ամրոցի մնացորդները (18-րդ դ): Ունի կանգուն անշուք եկեղեցի: