Հոբարձի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հոբարձի, (hОбаpдзи, Hobardzi), Հոբարցի, Հոֆարցի, Օպարցի – Գյուղ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջ-ում , նրա արլ մասում, Ձորագետի աջափնյակում , Ստեփանավան ք-ից մոտ 10 կմ հր-արլ ալիքավոր հարթավայրում , թաղված մրգատու այգիների մեջ: Հրաշալի ամառանոցավայր Է, կլիման բավարար խոնավ ու առողջարար: Տները թեք տանիքով են ու քարակերտ: Այս գ-ր փասատորեն միացած է նույն շրջ-ի Վարդաբլուր գ-ի հետ ։ Խմելու ջուրը բերված Է մոտ 19 կմ հեռավորությունից: 1831-ին ուներ 31,1897-ին՝ 413, 1926-ին՝ 633, 1939-ին՝ 778, 1959-ին՝ 709, 1970-ին՝ 7 4 4 1979-ին ՝ 694 հայ բնակիչ: Կոլտնտեսությունն զբաղվում Է հացահատիկների, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ , անասնապահությամբ: Ունի 8-ամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Եկեղեցին 6-րդ դ-ի միանավ շինություն է և այժմ կանգուն է: Ռուսերեն տառադարձությամբ Օպարցի: