Հնաբերդ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հնաբերդ , (hНаберд, [[Hnaberd), Գրգտեկիրմեն, Խնաբերդ, Կըրխդագիրման, Կըրխդայիրման, Կըրխդեգիրման, Կիրխդազրիման, Կիրխդահիրման, Կիրխդագիրման, Կիրխ Գեիրմեն, Կոխդայիրման, Ղըրխդագերման, Ղըրխդագիրմազ, Ղըրխդագիրման, Ղոխդագիրման, Լռխդայիրման, Ղրդագիլման, Ղրդագիլման, Ղրդագիրման, Ղըրխդագերման, Ղրխդագիրման, Ղրխտագերման- Ավան Արագածի շրջ-ում , շրջկենտրոնից մոտ 8 կմ արմ. Արագած լ-նազանգվածի հս նախալեռներում: Նախկինում գ էր և մտնում էր Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ի, իսկ հետո` ՀՍՍՀ Արթիկի կամ Ապարանի շրջ-ի մեջ: Հ է վերանվանվել 15.7.1946 թ: Տեղանքը նախալեռնային է, ընդարձակ սևահողային տարածքներով հարուստ: Տները տուֆակերտ են, նորաշեն, թեք տանիքով: Խմելու ջուրը բերված է 24 կմ հեռավորությունից: 1831-ին ուներ 182, 1897-ին 1136, 1926-ին` 1457, 1939-ին` 1747, 1959-ին` 1394, 1970-ին` 1675, 1979-ին` 1617 հայ բնակիչ: Բնակիչների նախնիների մի մասը եկել է Խոյից, Ալաշկերտից, Մուշից 1829-30 թթ: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ: Ավանում 1973-ից գործում են Երևանի կաբելի և մետաքսի գործարանների մասնաճյուղերը: Հ-ից մոտ 2 կմ հր գտնվում է Կըրխդայիրման կոչվող հնավայրը, որտեղ պահպանվել են 8-7-րդ դդ-ի (մ թ ա) ամրոցի ավերակները: Հ-ում կան նաև Թուխ Մանուկ կանգուն մատուռը (5-7-րդ դդ), 5-րդ դ-ի մի եկեղեցի, հին գ-ատեղի և այլ հնություններ: