Հացիկ (Ախուրյան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հացիկ, (Ацик, Hacik - Թափառլի, Թեփերլի, Թոփառ, Թոփառլի, Թոփառրու , Թոփարլի, Թոփարլու - Գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջ–ում։ Լենինական ք-ից ,5 կ հս-արլ մեղմաթեք դաշտում, շրջապատված արգավանդ հողատարածություններով: Հ է Վերանվանվել 7.12.1949՝թ: Ունի խնձորենու ընդարձակ այգիներ։ Տները քարակերտ են, կառուցված սև տուֆից, թեքտանիքով: Խմելու ջուրը 4 կմ հեռավորությունից: Ունի սև տուֆի և ածխի որոշ պաշարներ: 1831-ին ուներ 327, 1897-ին` 864, 1926-ին` 888, 1939-ին` 1068, 1959-ին` 879, 1970-ին` 894, 1979-ին` 820 հայ բնակիչ: Անասնապահական-ճակնդեղագործական պետական տնտեսությունն հիւմնականում զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գյուղատնտեսական տեխնիկում, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան: Գ-ում կան մի հին եկեղեցի և գերեզմանոց: Գ-ից մոտ է կմ հս-արլ գտնվում են մի գ-ատեղի և սրբավայր: