Հացիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հացիկ, (Ацик, Hacik – Խասիկ, Գյուղ Արմ Հայաստանում, Բիթլիսի Նահ-ի Մուշի գավ-ում: Մուշ ք-ից հս-արլ, արգավանդ գոգահովտում: Քրդերը կոչում են Խասիկ։ Գրեթե բոլոր հեղինակները Հնույնացնում են Սեսրոպ Մաշտոցի ծննդավայրի՝ պատմական Հացեկ կամ Հացեկաց գ-ի հետ: Գրող Սողոմոն Տարենցու կայությամբ՝ վերջինս գտնվում էր Հ-ից 6—7 կմ հեռավորությամբ և 20-րդ դ սկզբներին ավերակները հազիվ նշմարվում էին։ Հիմնականում հայաբնակ Էր. 1886 թ ուներ 50 տ՝ 500 հայ բնակչով և 10 տ քուրդ (եգիդի) բնակիչ, 1909-ին՝ 30-35 տ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Ուներ վարժարան և եկեղեցի։ Երբեմն հիշատակվել է իբրև ավան: Ավերվել է 1915-ին։ Բնակիչների մեծ մասը գոհ գնաց թուրքական յաթաղանին: