Հացավան (Աբովյան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Հացավան, (Ацаван, Hacavan), Աբդալար, Աբդալլար, Արդուլար, Ավդալար, Ավտալար, Դաշաբդալար Դաշաբդալլար, Ղոշավդալար, Տաշաբդալար,Տաշաբդալլար — Գյուղ ՀԽՍՀ Աբովյանի շրջ-ում Երևան ք-ից 13 կմ արլ, Երևան— Գեղարդ խճուղու աջ կողմում, գեղադիր լ-նալանջի վրա: Տները քարակերտ են, թիթեղյա տանիքներով։ Խմելու ջուրը` տեղի աղի աղբյուրներից, ոռեգելու ջուրը՝ Ազատի ջրամբարից։ Հ է վերանվանվել 4. 4. 1945 թ։ 1873-ին ուներ 59, 1897-ին՝ 261, 1926-ին՝ 291, 1939-ին՝ 540, 1959-ին՝ 472, 1970-ին՝ 494, 1979-ին՝ 451 հայ բնակիչ: Անտառագործական պետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ և հացահատիկների մշակությմբ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Գ-ից հս, բարձունքի վրա գտնվում են անտիկ շրջ–ի ամրոցի ավերակներ: Այս ամրոցը գոյատևել է մինչն վաղ միջնադար։ Կատարվել են պեղումներ որտեղ հայտնաբերված նյութերի մեջ է նաև Տիգրան Բ-ի դրամներից մեկը։ Գ—ից 1 կմ հր-արմ կան հնագույն բնակավայրի մնացորդներ և դամբարանա-դաշտ։ Այստեղ է ծնվել պատմ գիտութ դ-ր, պրոֆ Հ. Պողոսյանը։